Աուգուստո Ջակոմետի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Stampa, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունիսի 9, 1947[4][5][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի կիրառական արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ[6] |
Թեմաներ | գեղանկարչություն[7] |
Augusto Giacometti Վիքիպահեստում |
Աուգուստո Ջակոմետի (իտալ.՝ Augusto Giacometti, օգոստոսի 16, 1877[1][2][3][…], Stampa, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունիսի 9, 1947[4][5][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։
Աուգուստո Ջակոմետին պոստմոդեռնիզմի պոստսիմվոլիզմի ներկայացուցիչ է, վիտրաժի, որմնանկարչության, ինչպես նաև պաստառային արվեստի վարպետ։ Ջակոմտետի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների ընտանիքի անդամ, նկարիչ Ջովանի Ջակոմետիի զարմիկը։
Ջակոմետին նկարչությամբ զբաղվել է մանկուց։ 1984 թվականից մինչև 1897 թվականը գեղանկարչություն է ուսումնասիրել ցյուրիխյան կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում և Ֆլորենցիայում[8]։ 1915 թվականից ապրել է Ցյուրիխում։
Ցյուրիխում ընդունվել է Շվեյցարական Ալպինա մասոնական մեծ օթյակ[9]։
Աուգուստո Ջակոմետիի առաջին մեծ պատվերը եղել է Ցյուրիխի ոստիկանության ընդունելության դահլիճի (Giacometti Hall) նկարազարդմումը։ 1929 թվականին նկարիչը գունավոր վիտրաժներ է ստեղծել Ֆրաունֆելդում գտնվող լյութերական եկեղեցու համար։ 1937 թվականին վիտրաժներ է ստեղծել Ադելբոդենի եկեղեցու երգչախմբի համար։ Ջակոմետին իր ստեղծագործություններում օգտագործել է վառ և պայծառ գույներ։
Աուգուստո Ջակոմետին համարվում է 20-րդ դարի առաջին արվեստագետներից, որը փորձել է աշխատել անառարկա, աբստրակտ արվեստի ոճով։ Իր ստեղծագործություններին տված հատուկ կոլորիտի առանձնահատկությունը նշվել է նրա շիրմաքարի վրա` «Գույնի վարպետ»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստո Ջակոմետի» հոդվածին։ |
|