Առանց արևի ֆր.՝ Sans soleil | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] |
Թվական | հոկտեմբերի 28, 1983[2] և 1983 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քրիս Մարկեր[1] |
Պրոդյուսեր | Քրիս Մարկեր |
Սցենարի հեղինակ | Քրիս Մարկեր |
Դերակատարներ | Ֆլորանս Դելե[3], Արիել Դոմբալ[3], Ռիյոկո Իկեդա[3], Կիմ Նովակ[3] և Ալեքսանդրա Սթյուարտ[3] |
Երաժշտություն | Քրիս Մարկեր |
Մոնտաժ | Քրիս Մարկեր |
Պատմվածքի վայր | Ճապոնիա |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո, Իսլանդիա և Փարիզ |
Տևողություն | 100 րոպե և 103 րոպե |
«Առանց արևի» (ֆր.՝ Sans Soleil), Քրիս Մարկերի վավերագրական ֆիլմը (1983), անվանված է ի պատիվ Մոդեստ Մուսորգսկու համանուն վոկալ ցիկլի։
Փոքր մասերի բաժանված «ըստ Վերտովի» տեսանյութը (ինչպես հենց ռեժիսորի կողմից նկարված, այնպես և վիդեոբանկից ստացված) ուղեկցում է կանացի ձայն, որը դատողություններ է անում ազատ թեմաներով դիմելով մահացած ռեժիսորին (մտածածին)։ Պատկերագրական շարքը հիմնականում ձևավորվում է Տոկիոյի ֆուտուրիստական կյանքի տեսարաններից և Գվինեա Բիսաույի էսքիզներից (ըստ ռեժիսորի՝ «Աֆրիկայի ամենամոռացված երկիրը»)[4]։ Կադրից դուրս ձայնը բացատրում է, որ այս երկու աշխարհագրական բևեռները մոտեցնում է հակվածությունը անիմիզմին, արխաիկ հավատը դեպի աշխարհում ամեն բանի շնչավորվածությունը։
Անսպասելի, երբեմն պարադոքսալ միավորումը անհամատեղելի, առաջին հայացքից, իմաստային շարքերը բնորոշ են ոչ միայն կադրից դուրս տեքստին, այլ նաև մոնտաժային մասերին[5]։ Օրինակ, մետրոյում ննջող ուղևորների դեմքերը համակցված ճապոնական կինոմակուլատուրայից վերցված տեսարանների հետ։ Ժամանակ առ ժամանակ ռեժիսորը խորասուզվում է լիրիկական շեղումների մեջ ինչպես հիչկոկյան «Գլխապտույտ» ֆիլմի հերոսների երթուղու կրկնությունը Սան Ֆրանցիսկոյի փողոցներով[6]։
Մարկերի կողմից մշակված կինոակնարկի մոդելը մեծ պահանջարկ ստացավ հաջորդ սերունդների դոկումենտալիստների կողմից, հատկապես ամերիկյան (Էրրոլ Մորրիս, Մայքլ Մուր)[7]։ «Առանց արևի» ֆիլմը ընդունված է համարել վավերագրական այդ ժանրի գագաթնակետը[8]։ Քննադատ Սեմ Ադամսը Մարկերի ֆիլմը անվանել է «կինոի միջոցներով մտածելու ընթացքը պատկերելու ամենահաջողված փորձ»[7]։
Պատմության մեջ լավագույն ֆիլմի համար քվեարկության ժամանակ 846 քննադատներ (Sight & Sound, 2012) «Առանց արևի» ֆիլմի համար տվել են նույնքան ձայներ, որքան Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» և Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» ֆիլմերի համար[9]։
2007 թվականին Մարկերի ֆիլմը թողարկվեց անգլերեն լեզվով (փոքր-ինչ տարբեր Ֆրանսիական օրիգինալից) DVD ֆորմատով Criterion Collection ընկերության կողմից («Թռիչքուղի» ֆիլմի հետ մեկ սկավառակի վրա)[10]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Смотреть фильм |
|