Գյուղ | |||
---|---|---|---|
Առաջաձոր | |||
Մատուռ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 5,49 կմ² | ||
ԲԾՄ | 1150 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 184[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Առաջաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Առաջաձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գտնվում է Աճանան գետի աջափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1060-1160 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Առաջաձորի մշտական բնակչությունը կազմել է 184, առկա բնակչությունը՝ 158 մարդ[2]։ Գյուղի մշտապես բնակեցված է եղել հայերով[3], որոնց նախնիների մի մասը եկել են Արցախի Առաջաձոր գյուղից 1760-1770 թվականներին, Գողթնից 1805-1806 թվականներին, Ղարադաղից 1829 թվականին[4]։ Ստորև ներկայացված է Առաջաձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 68 | 327 | 627 | 561 | 575 | 351 | 316 | 202 | 208[5] | 184[2] |
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջաձոր (Սյունիքի մարզ)» հոդվածին։ |
|