Ասիայի քաղաքակրթությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան |
Երկիր | Սինգապուր |
Տեղագրություն | Downtown Core? |
Վայր | Կայսրուհու պալատ |
Հասցե | 1 Empress Place179555 |
Հիմնադրվել է | 1997[1] |
Կայք | nhb.gov.sg/acm/(անգլ.) |
Ասիայի քաղաքակրթությունների թանգարան (անգլ. Asian Civilisations Museum)[2], թանգարան Սինգապուրում, որը ներկայացնում է իր մշակութային արմատներն ու արժեքները։ Թանգարանը պատմում է վերջին հինգ հազար տարիների ասիական ժողովուրդների մշակույթների մասին։ Ցուցահանդեսների ընդհանուր մակերեսը կազմում է 14 հազար մ², ներառում է 11 թեմատիկ պատկերասրահներ, 1500 պատմական արտեֆակտներ, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում փոփոխական ցուցադրություններ[3]։
Թանգարանը տեղակայված է Սինգապուր գետի ափին` 1 Empress Place, Սինգապուր 179555 հասցեում։
Թանգարանում գործում է ասիական ռեստորան, որտեղ առաջարկում են տարբեր տարածաշրջանների նրբախորտիկներ[4]։ Թանգարանի շենքում կան նաև տարբեր սրահներ` տոնակատարություններ անցկացնելու համար։ Թանգարանում կա նաև հուշանվերների խանութ։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիայի քաղաքակրթությունների թանգարան» հոդվածին։ |
|