Ավստրալավենատոր

Ավստրալավենատոր
Ավստրալավենատոր
Ավստրալավենատոր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Մողեսակոնքայիններ (Saurischia)
Ընտանիք Neovenatoridae
Ցեղ Australovenator
Տեսակ Ավստրալավենատոր (A. wintonensis)
Միջազգային անվանում
Australovenator wintonensis

Ավստրալավենատոր (լատին․՝  Australovenato), դինոզավրերի ցեղ Neovenatoridae-ի ցեղից, ապրել է կավճի դարաշրջանի սկզբում (99,6-ից 93,5 մլն տարի առաջ) Ավստրալիայի տարածքում։ Ներառվում է Australovenator wintonensis -ի եզակի տիպի մեջ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

AODL 604 հոլոտիպը գտնվել է Winton-ից 60 կմ հյուսիս-արևմուտքում,  Elderslie Station (նահանգ Կվինսլենդ) շրջանում։ Ուներ վերջույթներ, կողոսկրեր և ստորին ծնոտ։ Նմանություն է նկատվում Fukuiraptor -ի և Carcharodontosauridae-ի հետ։ Գիշատիչ դինոզավրը ստացել է Australovenator wintonensis գիտական անունը (Գրողները նրան տվել են Բանջո, ի պատիվ ավստրալիացի բանաստեղծ Էնդրյու Բարտոնի «Բանջո» Պատերսոնի)։ «Բանջոն ճարպիկ էր, ինչպես հեպարդը,- պատմում է ուսումնասիրությունների գլխավոր հեղինակ Սքոթ Հոկնալը (Scott Hocknull) Կվինսլենդյան թանգարանից։ Բաց տարածությունում կարող է հետապնդելով վրա հասնել ցանկացած զոհի։ Վերին վերջույթներից յուրաքանչյուրն ունի 3 մեծ մագիլ. տարբերվելով այլ գիշատիչ դինոզավրերից (օրինակ տիրանոզավրից)՝ Բանջոն իր դիմացի վերջույթները օգտագործում էր հիմնական հարձակման միջոց։ Նրան կարելի համարել ավստրալիական անալոգիայի վելիցիրապտորի մեջ խիստ մեծ չափսեր ունեցող։  Australovenator wintonensis-ի դիակի հետազոտություններից պարզվում է, ըստ գիտնականների, որ այն պետք է հետազոտողներին օգնի հասկանալ՝ որտեղից են սերվում կարխարոդոնտազավրերը (հնարավոր է՝ ամենամեծ գիշատիչ դինոզավրերը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Australovenator». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 30 Հուլիսի 2016).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Hocknull, S. A.; White, M. A., Tischler, T. R., Cook, A. G., Calleja, N. D., Sloan, T., Elliott, D. A. (2009). «New Mid-Cretaceous (Latest Albian) Dinosaurs from Winton, Queensland, Australia». PLoS ONE 4 (7): e6190. DOI:10.1371/journal.pone.0006190.

Ավստրալիայում գտնվել են դինոզավրերի 3 նոր տեսակներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալավենատոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալավենատոր» հոդվածին։