Ատիխիֆոբիա (լատ․ atyches — «դժբախտ» և հին հունարեն՝ φόβος — «վախ»)[1], հիվանդագին և անհիմն վախ անհաջողությունից[2]։ Կործանարար ազդեցություն է ունենում մարդու կենսակերպի և որոշումների վրա[3]։ Մարդիկ, որոնք ենթարկվում են անտիխիֆոբիայի, միշտ տեսնում են ուղիղ կապ հնարավոր անհաջողության և մրցակցության մեջ[4], նրանք գտնում են, որ անհաջողությունից խուսափելու համար ավելի լավ է չբախվել խնդիրների։ Հաջողության հասնելը նրանց համար գրեթե անհնարին է[5]։ Իրենց հանդեպ նվազեցնելով վստահությունը և մոտիվացիայի կորուստը կարող է հասցնել ընկճվածության, իսկ հետո ավելի լուրջ հոգեկան խանգարումների[3][4]։ Ատիխիֆոբիան կարելի է զգալ մի քանի ախտանիշներից՝ անկանոն սրտի աշխատանք, սրտխառնոց, նյարդային վիճակ, թուլություն, ուժեղ քրտնարտադրություն, ստամոքսի խանգարում, մկանների լարվածություն։ Այս ախտանիշները հայտնվում են, երբ մարդիկ այս վախի պատճառով հանդիպում են անհաջողության. օրինակ, երբ նրանց խնդրում են ինչ-որ առաջադրանք կատարել, իրենց կարծիքով իրենք չեն կարող հաջող կատարել այն[4]։ մեծ մասամբ ատիխոֆոբիան դրսևորվում է այն վայրերում, որտեղ մարդիկ մրցակցում են ինչ-որ պարգևների համար․ դրանք են՝ դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունները[6]։