Արեոպոլիս[1][2] (հուն․՝ Αρεόπολις[3]ή Αρεόπολη), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 249 մ բարձրության վրա[4], Մանիի թերակղզում, Լիմենիոն (Λιμένιον[3]) ծովափնյա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա, Մեսինիայի արևմտյան ափին։ Քաղաքը գտնվում է Պելոպոնես թերակղզու հարավային մասում, Յիթիոնից 21 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 189 կմ դեպի հարավ-արևմուտք, Կալամատայից 48 կմ դեպի հարավ-արևելք և 52 կմ դեպի հարավ-արևելք «Կապիտան-Վասիլիս-Կոնստանտակոպուլոս» օդանավակայանից։ Քաղաքը համարվում է Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Անատոլիկի Մանի համայնքի պատմական կենտրոնը[3]։ 2011 թվականի մարդահամարի համաձայն քաղաքն ունի 888 բնակիչ[3]։
Քաղաքի անունը ծագել է պատերազմի աստված Արեսի անունից։ 1821 թվականի մարտի 17-ին Արեոպոլիսում սկսվեց հունական հեղափոխությունը՝ Պետրոս Մավրոմիխալիսի ղեկավարությամբ։ Այժմ Արեոպոլիսը բարգավաճող քաղաք է։
Ամեն շաբաթ գլխավոր հրապարակում գործում է աշխույժ, բացօդյա շուկա, որտեղ մեծ քանակությամբ տեղական ապրանքներ են վաճառվում։ Այնտեղ գտնվում է «Պիկուլակիս աշտարակ» թանգարանը[5]։
Արեոպոլիսի տեղական համայնքը ներառում է վեց բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմել է 1014 մարդ[3]։ Տարածքը կազմում է 15,169 քառակուսի կիլոմետր[4]։
↑ 3,03,13,23,33,43,53,6
Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Проверено 22 октября 2017.
↑ 4,04,1Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 365.