Արզնի օդանավակայան

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ ռազմական

Արզնիի օդանավակայան, (նախկինում հայտնի նաև՝ Եղվարդի օդանավակայան), ռազմական օդակայան Նոր Հաճն քաղաքի մոտ, Երևանից 13 կմ հյուսիս և Արզնիից 2 կմ արևմուտք։

Օդանավակայանը ծառայում է որպես Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազա։ Այն պատկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը[1]։ Օդանավակայանում տեղի են ունենում ուսումնամարզական վարժանքներ և ռազմական ցուցահանդեսներ, ինչպես նաև հեռակառավարվող ինքնաթիռների միջոցառումներ։ Օդանավակայանում ներկայումս տեղակայված են մի քանի Անտոնով Ան-2, Յակովլև Յակ-52 և Piper Archer ինքնաթիռներ, ինչպես նաև մի քանի Մի-2 ուղղաթիռներ, որոնք օգտագործվում են ուսուցման համար։

Կառավարության 2022 թվականի որոշմամբ օդանավակայանը կծառայի միայն ռազմական նպատակով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ ՊՆ «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործվելու է նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար». armenpress.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ