Արթին Արթինյան Artine Artinian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1907[1][2][3][…] Պազարջիկ, Բուլղարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 19, 2005[1][2][5] (97 տարեկան) Լանտանա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ, համալսարանի դասախոս, վիպասան, արվեստի կոլեկցիոներ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Բարդ Քոլեջ |
Ալմա մատեր | Բոլդուն քոլեջ, Հարվարդի համալսարան[4] և Կոլումբիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Robert W. Artinian?[6] |
Արթին Պետրոսի Արթինյան (դեկտեմբերի 8, 1907[1][2][3][…], Պազարջիկ, Բուլղարիա[4] - նոյեմբերի 19, 2005[1][2][5], Լանտանա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ազգությամբ հայ ֆրանսիական գրականագետ։
1920 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1932 թվականին ավարտել է Փարիզի համալսարանը։ 1933 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան, 1941 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան Կոլումբիայի համալսարանում։ Հիմնականում զբաղվել է Գի դը Մոպասանի երկերի ուսումնասիրությամբ («Մոպասանի քննադատությունը Ֆրանսիայում․ 1880-1940», 1941, անգլերեն), կազմել և հրատարակել է «Գի դը Մոպասանի չհրատարակված նամակագրությունը» (1951) և «Մոպասանին թեր և դեմ» (1955) գրքերը։ Արժանացել է «Օֆիսիե դ’Ակադեմի» (Ֆրանսիա) կոչմանը (1948)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 53)։ ![]() |