Արթուր Լայստ գերմ.՝ Arthur Leist | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1852 |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 22, 1927 (74 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, թարգմանիչ և գրող |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Arthur Leist Վիքիպահեստում |
Արթուր Լայստ (Arthur Leist. հուլիսի 8, 1852, Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - մարտի 22, 1927, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), գերմանացի գրականագետ, հայագետ, վրացագետ։
1884 թվականին այցելել է Թիֆլիս, գործուն մասնակցություն ունեցել հայ գրական-մշակութային կյանքին։
Կազմել է վրացական պոեզիայի առաջին անթոլոգիան գերմաներենով (1887), Իլյա Ճավճավաձեի օգնությամբ հրատարակել է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» էպիկական պոեմի ամբողջական գերմաներեն թարգմանությունը (1889)[1]։
1886 թվականին Լայպցիգում հայագետ, թարգմանիչ Աշոտ Հովհաննիսյանի հետ գերմաներեն հրատարակել է «Հայկական գրադարան» մատենաշարը, որտեղ զետեղել է Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի երկերից, նաև իր հոդվածները հայ բանաստեղծության, արձակի ու պարբերական մամուլի մասին։
«Հայ բանաստեղծներ» (1898) ժողովածուում Լայստը ամփոփել է իր թարգմանությունները Սայաթ-Նովայի, Ղևոնդ Ալիշանի, Ռ. Պատկանյանի գործերից և հայկական ժողովրդական երգերի տեքստեր։
Գերմաներեն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանում։ Ապրել է Զուբալաշվիլի եղբայրների փողոցում[2]
Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Լայստ» հոդվածին։ |
|