Արմանիտոլա (բենգալերեն՝ আরমানিটোলা), թաղամաս Բանգլադեշ պետության մայրաքաղաք Դաքքայում։ Թաղամասն իր անվանումն ստացել է Դաքքայում ապրող հայ համայնքից։ Հայերը կենտրոնացած բնակվել են հիմնականում տեղի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու շուրջ[1][2][3][4]։