- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Անդրանիկի Գևորգյան (հուլիսի 8, 1973(1973-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18)։
- 1990 թվականին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
- 1991 թվականին տեղափոխվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
- 1993-1996 թթ. - Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։
- 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։
- 1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
- 1998 թվականի ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ Հայաստանի Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
- 2000-2006 թթ. - Հայաստանի Նախագահի առաջին օգնական։
- 2006 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար։
- 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար[1]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[2]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[3]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից[3]։
- 2008 թվականի մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ[4]։
- 2009 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող[5]։
- ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի,
- 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[6]։
- 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[7]։
- 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[8]։
- 2014 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[9]։
- 2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ փոխվարչապետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոններից՝ իր դիմումի համաձայն[10]։
- 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից[11]։
- 2015 թվականի փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից[12]։
- 2016 թվականի հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[13][14]։
- 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[15]։
- 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[16]։
- 2021 թվականի մայիսի 12-ից «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար[17]։
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։
Նախորդող Հովիկ Աբրահամյան
|
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան 21 ապրիլի 2008 թ. - 17 հոկտեմբերի 2014 թ.
|
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Արմեն Երիցյանը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
|
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները |
---|
| |
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետները (2005 թվականից հետո) |
---|
| | |
---|
|
Հայաստանի տարածքային կառավարման նախարարները |
---|
| | |
---|
|
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարներ |
---|
| |
|