Արմկոսմոս

ArmCosmos
Հայկական տիեզերական գործակալություն
ԵրկիրՀայաստան
Ստեղծման թվականմայիսի 5, 2013
ՇտաբակայանԵրևան
Տարեկան բյուջե250 մլն ԱՄՆ դոլար

ArmCosmos (Հայկական տիեզերական գործակալություն), հայկական մասնավոր գործակալություն, որը պատասխանատու է Հայաստանի կոմերցիոն տիեզերական արդյունաբերության զարգացման, ներքին գործունեության համակարգման, հնարավորությունների բացահայտման համար և Հայաստանի կառավարության անունից աջակցելու միջազգային տիեզերական փոխգործակցությանը։

Գործակալության կենտրոնակայանը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

2013 թվականին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Գրիգորյանը հայտարարեց ArmCosmos ընկերության ստեղծման մասին, որը կնպաստի ArmSat անունով Հայաստանի առաջին արբանյակը Երկրի ուղեծիր դուրս բերելուն[1]։

Կառավարությունն առաջին անգամ հայկական արբանյակի գործարկման նպատակների մասին հայտարարեց 2012 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության՝ Ռոսկոսմոսի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Երևան և հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Կառավարության հայտարարության մեջ նշվում էր, որ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նախագիծը կյանքի կոչելու համար»։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, միության նախկին 15 պետություններից 6-ը գործարկել է սեփական արբանյակը[2]։

Հայաստանի տիեզերական ծրագրի նախնական արժեքը 250 մլն ԱՄՆ դոլար էր, որի գումարի մի մասը հատկացվում էր մասնավոր ներդրողների կողմից, ինչպես հայտարարեցին պետական պաշտոնյաները[2]։

Ներկայումս Հայաստանն իրավունք ունի օգտվել Հայաստանին հատկացված Երկրաչափական ուղեծրում հեռահաղորդակցական արբանյակների երկու ուղեծրային գոտուց[2][3]։ 2013 թվականից ArmCosmos-ը բանակցություններ է վարում ՄԱԿՀեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ պլանավորելու Հայաստանի առաջին արբանյակի հեռանկարային արձակումը։ ITU-ի հետ բանակցություններն ավարտելուց հետո բանակցությունները կանցկացվեն արբանյակի նախագծման և կառուցման հետ կապված։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակով օգտագործման կոմիտեի և Հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կազմակերպության անդամ է։

2013 թվականի հուլիսին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց Կանադա և հանդիպեց Կանադայի տիեզերական գործակալության նախագահ Գիլլես Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ավագ պաշտոնյա Ջոն Միլլերի հետ` քննարկելու Հայաստանի տիեզերական ծրագրին Կանադայի մասնակցության հնարավորությունը[4]։ Բեգլարյանը հանդիպեց նաև կանադական օդատիեզերական տեխնոլոգիական ընկերություն MacDonald, Dettwiler and Associated Ltd.-ի (MDA) ներկայացուցիչների հետ։ MDA-ի նախագահ Մեգ Իսկանդերը Բեգլարյանին հայտնեց, որ MDA-ն կօգնի Հայաստանին արձակել իր առաջին հաղորդակցական արբանյակը։

2013 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության պաշտոնյաները հանդիպեցին Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ։ Դեսպանը նշեց. «Մենք պատրաստ ենք համագործակցել ոչ միայն հաղորդակցության, այլև ծրագրի հետ կապված այլ ոլորտներում» և հույս հայտնեց, որ գերմանական ընկերությունները նույնպես հետաքրքրություն կցուցաբերեն արբանյակային ծրագրի նկատմամբ[5]։

2014 թվականին Չինաստանը հայտարարեց ArmSat արբանյակը մշակելու իր հետաքրքրության մասին։ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Չինական մեծ պատի արդյունաբերության կորպորացիայի և Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի ներկայացուցիչների հետ։ Չինական մեծ պատի արդյունաբերության կորպորացիայի փոխնախագահ Զաո Չուն Չաոն հայտարարել է, որ չինական կողմը պատրաստ է զբաղվել ArmSat-ի նախագծմամբ, կառուցմամբ, գործարկումով և սպասարկմամբ, ինչպես նաև հայ մասնագետների վերապատրաստմամբ[6]։

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարեց ծրագրի նկատմամբ իր հետաքրքրության մասին և գործարկեց հայ ուսանողների ավիատիեզերական թիմի (ArmSat) ուսանողական ակումբը։ ArmSat ուսանողական ակումբն աշխատում է ինչպես սարքավորումային, այնպես էլ ծրագրային համակարգերի մշակման վրա[7]։

2017 թվականին Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտման արբանյակ կառուցելու, ինչպես նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և դրա տվյալների մշակման և մեկնաբանման հմտությունները սովորեցնելու մտադրության մասին։ Համաձայնագիրն ավարտուն դարձավ Հնդկաստանի նախկին փոխնախագահ Համիդ Անսարիի և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո[8]։

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Վրաստանի կառավարության նախարարները հանդիպեցին քննարկելու մի շարք տնտեսական և տեխնիկական համագործակցության առաջարկներ, այդ թվում նաև համագործակցությունն արբանյակային հաղորդակցման ոլորտում։ Երկու երկրներն էլ ընդունեցին, որ կա «չօգտագործված ներուժ» և խոստացան համագործակցել հավակնոտ նախագծերի շուրջ[9]։

Համագործակցություն Եվրասիական միության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական միությունը հայտարարեց, որ նախատեսում է ստեղծել համատեղ հեռազննման համակարգ իր անդամ երկրների տիեզերական և վերգետնյա հնարավորությունների ինտեգրմամբ՝ ներառելով Ռուսաստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը[8]։

Համագործակցություն եվրոպական տիեզերական գործակալության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը համագործակցում և մասնակցում է նաև Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) որոշակի ծրագրերի։ 2016 թվականին Հայաստանը միացավ ESA-ի «Երկրի դիտարկում Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը: Արխիվացված 2021-04-17 Wayback Machine Այս քայլը նոր հեռանկարներ բերեց ESA-ի և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության հնարավորությունները զարգացնելու համար։ Նախագիծը նպատակ ունի հասնել արբանյակային էկոլոգիական տեղեկատվության ավելի լայն օգտագործմանը և նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և գիտելիքների փոխանակմանը։ Ծրագիրը հետագայում հաստատվում է Համաշխարհային բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից[10]։ Ծրագրի մյուս անդամներից են Վրաստանը, Մոլդովան և Լեհաստանը[11]։

Վերջին զարգացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» ազգային օրենք ստեղծելու մասին օրինագծին։ Օրինագիծը ընկերություններին հարկային արտոնություններ կտրամադրի մինչև 2030 թվականը, կխրախուսի Հայաստանում զարգացնել տիեզերական գործունեությունը և հնարավորություն կտա Հայաստանին իրականացնել իր տիեզերական ծրագրերը, այդ թվում՝ տիեզերք հայաստանյան տիեզերանավերի և արբանյակների արձակում[12][13]։

2020 թվականի մարտի 26-ին Հայաստանի կառավարությունը ստորագրել է տիեզերական գործունեության մասին օրենքների փաթեթը, որը կնպաստի կրթության և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ինչպես պետական, այնպես էլ առևտրային տիեզերական գործունեության ընդլայնմանը[14]։

2020 թվականի օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարկսյանը հայտարարեց, որ Հայաստանում 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը տեղի կունենա «Starmus» վեցերորդ փառատոնը։ Միջոցառումը հովանավորելու է անձամբ նախագահը, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունը։ Միջոցառմանը կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր ինչպես գիտության և արվեստի ներկայացուցիչների, այնպես և լայն հանրության ընդգրկմամբ՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը հազարավոր զբուսաշրջիկների համար և ամրապնդելով Հայաստանի դիրքը գիտության և արվեստի համաշխարհային քարտեզի վրա։ «Starmus» վեցերորդ փառատոնի նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Satnews Publishers: Daily Satellite News». www.satnews.com.
  2. 2,0 2,1 2,2 «Armenia to Launch Its First Satellite». www.spacedaily.com.
  3. Հայաստանը պատրաստվում է դեպի տիեզերք արբանյակ արձակել
  4. «Canada's MDA Ready to Help Armenia Launch First Comsat». Asbarez News. 2013 թ․ օգոստոսի 9.
  5. «German companies are interested in Armenian telecommunications sphere». armenpress.am.
  6. «China keen on Armenian satellite launch project». arka.am.
  7. «ArmSAT Launches 'Rockets' into the 'Space' of Science». 2020 թ․ մարտի 12.
  8. 8,0 8,1 [1]
  9. Sheldon, John (2019 թ․ հոկտեմբերի 29). «Armenia And Georgia Discuss Satellite Communications Collaboration». SpaceWatch.Global.
  10. [2]
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  12. «Հայաստանում տիեզերական գործունեությունը հարկային արտոնություն կստանա». armenpress.am.
  13. «ՀՀ-ն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար». news.am.
  14. «Get ready for Starmus VI». astronomy.com.
  15. «STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար». armenpress.am.