Արունդելի հին ձեռագրերի ժողովածու (Codex Arundel, Բրիտանական գրադարան, Արունդել, 263), հանդիսանում է գրառված էջերի մի հավաքածու՝ գրված Լեոնարդո դա Վինչիի ձեռամբ և թվագրվում է մոտավորապես 1480-1518 թվականներով։ Ձեռագրերի ժողովածուն պարունակում է մի շարք գիտական շարադրանքներ տարբեր առարկաներից՝ ներառելով մեխանիկան և երկրաչափությունը։ Հին ձեռագրերի ժողովածուի անունը ծագել է Արունդելի կոմսի անունից, ով էլ ձեռք էր բերել ժողովածուն Իսպանիայում, 1630 թվականին։ Այժմ այն Բրիտանական գրադարանի Արունդելի ձեռագրերի մաս է կազմում։
Ձեռագիրը պարունակում է տարբեր չափերի 283 թղթե տերևներ, որոնց մեծ մասը մոտավորապես 22սմx16սմ է[1]։ Միայն տերևներից մի քանիսն են դատարկ։ Երկու ֆոլիոները՝ 100 և 101, երկու անգամ սխալ են համարակալվել։ Հին ձեռագրերի ժողովածուն Լեոնարդոյի հավաքածուն է, որը ներկայացնում է նրա աշխատանքային կյանքի բոլոր շրջանները՝ շուրջ 40 տարի՝ 1478-1518 թվականները[2]։ Այն պարունակում է կարճ քննախոսություններ, նշումներ և գծագրեր թռչունների թռիչքի, մեխանիկական տարբեր առարկաների մասին։ Լեոնարդոյի տեքստից պարզ է դառնում, որ նա միատեղել է էջերը կարգի բերելու և հրատարակելու մտադրությամբ[3]։ Սովորաբար, Լեոնարդոն օգտագործել է ֆոլիոյի թղթի մեկ թերթ յուրաքանչյուր առարկայի համար, այնպես, որ յուրաքանչյուր ֆոլիո ներկայացներ փոքրիկ կապակցված գիտական շարադրություն՝ տվյալ առարկայի տեսանկյունից՝ գրված և տարածված լինելով երկու կողմերի վրայով, էջերի համարների դիմաց։ Այս կարգավորումը կորսվել է գիրքը ավելի ուշ կապողների կողմից, ովքեր կտրել էին էջերի ֆոլիոները և դրել մեկը մյուսի գագաթին՝ դրանով իսկ մի քանի մասերում բաժանելով շատ առարկաներ և արդյունքում ունեցել մի կարգ, որն անկանոն է թվում[3]։
Այն նման է Լեչեսթերի հին ձեռագրերի ժողովածուին, որը նաև գրառումների, դիագրամների, ուրվանկարների և նախագծերի հավաքածու է[3]։ Արունդելի հին ձեռագրերի հավաքածուն ճանաչվել է որպես երկրորդ կարևոր նշանակության հավաքածու՝ զիջելով Ատլանտիկուսի հին ձեռագրերի ժողովածուին[2]։
Ձեռագիրը գրվել է 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում Իտալիայում։ Էջերի մեծամասնությունը կարող ենք թվագրել 1480-1518 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[4]։ Շատ քիչ բան է հայտնի ձեռագրի վաղ սկզբնաղբյուրի մասին՝ մինչև Լոնդոնի թագավորական ընկերության կողմից ձեռք բերվելը[1]։
Ձեռագիրը 17-րդ դարի սկզբում ձեռք է բերել նկարների կոլեկցիոներ և քաղաքական գործիչ Արունդելի երկրորդ կոմսը (1585-1646)՝ Թոմաս Հովարդը։ Նորֆոլկի վեցերորդ դուքս Հենրի Հովարդը (1628-1684) ներկայացնում էր Լոնդոնի թագավորական ընկերությունը 1667 թվականին։ 1681 թվականին ձեռագիրն առաջին անգամ գրացուցակվել է գրադարանավար Ուիլյամ Փերիի կողմից՝ որպես գիտական և մաթեմատիկական նոթատետր[5]։
1831 թվականին Բրիտանական թանգարանը Թագավորական ընկերությունից ձեռք բերել է շուրջ 549 Արունդելի այլ ձեռագրեր (Արունդելի հավաքածուի կեսը)։ 1834 թվականին այն գրացուցակվել է Բրիտանական թանգարանի կողմից։ Այն տեղակայված է Բրիտանական գրադարանում (Arundel 263):
Վերջին ճշգրիտ վերատպությունը լույս է տեսել 1998 թվականին[6]։ 2007 թվականի հունվարի 30-ին ձեռագիրը դարձել է Բրիտանիայի գրադարանի «Թերթելով էջերը» (Turnings the Pages) ծրագրի մի մասը, երբ այն ամբողջությամբ թվայնացվել է Լեչեսթերի հին ձեռագրերի ժողովածուհի հետ՝ հասանելի դառնալով 2․0 ձևաչաձով[7][8]։ Լեոնարդոյի հուշատետրերի այս երկու ձեռագրերը առցանց վերամիավորել են[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արունդելի հին ձեռագրերի ժողովածու» հոդվածին։ |