Արսեն Զախարյան

Արսեն Զախարյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 2003(2003-05-26) (21 տարեկան)
Ծննդավայր Սամարա, Ռուսաստան
Հասակ 1,82 մետր
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻսպանիաՌեալ Սոսիեդադ ՖԱ
Համար 12

Արսեն Նորայրի Զախարյան (ռուս.՝ Арсен Норайрович Захарян, մայիսի 26, 2003(2003-05-26), Սամարա, Ռուսաստան), հայկական ծագումով ռուսաստանցի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Արսենը ծնվել է Սամարայում 2003 թվականի մայիսի 26-ին, ուր նրա ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտից Արցախյան ազատամարտի սկսվելու պատճառով։ Ֆուտբոլիստի հայրը ՝ Նորայրը, աշխատել է շինարարության ոլորտում։ Ավագ եղբայր Դավիթ (ծնված 1997 թվականին), նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, վնասվածքի պատճառով ավարտել է կարիերան։ 2013 թվականին ծնված կրտսեր եղբոր անունը Արթուր է[1]։ Արսենը վեց տարեկանից հաճախել է «Կռիլյա Սովետով» ակումբի ակադեմիան։ 14 տարեկանում Զախարյանը փորձաշրջան է անցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել թիմում։ Սամարա վերադառնալուց հետո տեղափոխվել է Յուրի Կոնոպլյովի անվան ակադեմիա, որտեղ մինչ այդ տեղափոխվել էր նաև նրա առաջին մարզիչ Վլադիմիր Կորոլյովը[2]։ 2017 թվականի ապրիլին Արսենը Ակադեմիայի կազմում մասնակցել է Ռուսաստանի պատանեկան առաջնությանը։ Ֆուտբոլիստը հաջող մրցաշար է անցկացրել և իր վրա հրավիրել մոսկովյան բոլոր ուժեղագույն ակումբների ուշադրությունը։ Դրա արդյունքում Զախարյանն առաջարկ է ստացել մոսկովյան «Դինամո» ակումբից և համալրել է դրա շարքերը[1]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարին 16 տարեկանում Զախարյանը նշել է նորամուտը «Դինամո» ակումբի երիտասարդական թիմում[3]։ Նա մասնակցել է 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ[4]։ 2020/2021 մրցաշրջանը նա սկսել է «Դինամո-2» ակումբում և 15 հանդիպումներում դարձել է 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ[3]։ Հոկտեմբերին հայտնվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների 60-յակում՝ ըստ The Guardian[5][6]։

2020 թվականի նոյեմբերի 1-ին նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում «Տամբովի» դեմ խաղում (2:1)՝ Դմիտրի Սկոպինցևի փոխարեն փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին[7]։

2022 թվականի մարտին ընդգրկվել է աշխարհի 18 տարեկանից ոչ բարձր ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում[8]։

«Ռեալ Սոսիեդադ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի օգոստոսի 19-ին 6 տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբի հետ[9]։ Նոր ակումբում հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական հավաքականների առաջնությանը Ռուսաստանի հավաքականի կազմում։ Մրցաշարի առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել Իսլանդիայի դեմ՝ դառնալով Եվրոպայի երիտասարդական Եվրոյի եզրափակիչ մրցաշարերի ամենաերիտասարդ գոլի հեղինակը[10]։

Ընդգրկվել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն բակտերիալ անգինայի պատճառով վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել։

Իր նորամուտը Ռուսաստանի առաջին հավաքականի կազմում նշել է 2022 թվականի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հավաքականի հետ խաղում (0:0) 2021 թվականի սեպտեմբերի 1-ին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Арарат Мамбреян (2021 թ․ մարտի 23). ««В «Зените» сказали: взять не получится. Мы плюнули и ушли». История взлета юного таланта «Динамо» Арсена Захаряна». Sport 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Дмитрий Кривенцов, Михаил Горюнов (2021 թ․ մայիսի 10). ««Он похож на Гризманна»: первый тренер Арсена Захаряна рассказал, почему самарский футболист не играет в «Крыльях» Читайте на WWW.SAMARA.KP.RU: https://www.samara.kp.ru/daily/27269.5/4409689/». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 Константин Алексеев (2021 թ․ փետրվարի 28). «Захарян забивает в РПЛ в 17 лет. Кто это такой? Звали в Германию и Бельгию, кумир — Криштиану Роналду». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Захарян Арсен Норайрович. Молодёжное первенство 2019/2020». Sportbox. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Хавбек «Динамо» попал в топ-60 лучших молодых футболистов мира». Спорт-Экспресс. 2020 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Next Generation 2020: 60 of the best young talents in world football» (անգլերեն). The Guardian. 2020 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Tambov - Dinamo Moskva» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «Российский футболист вошел в топ-10 самых дорогих игроков мира до 18 лет». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  9. «Nivel completado, llega el talento ruso» [Completed level, Russian talent arrives] (իսպաներեն). Real Sociedad. 2023 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Захарян стал самым молодым автором гола финальных турниров молодёжного чемпионата Европы» (ռուսերեն). Чемпионат.com. 2020 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  11. Главное о первом матче Карпина: начал без нападающих, Захарян смело дебютировал, Гильерме хладнокровно вернулся Արխիվացված 2021-09-01 Wayback Machine / sports.ru, 1 сентября 2021 года.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Զախարյան» հոդվածին։