Արքայական Ալբերտա թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Կանադա[1] |
Տեղագրություն | Էդմոնտոն[1] |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 6, 1967 |
Մակերես | 419 000 square foot |
Կայք | royalalbertamuseum.ca(անգլ.) |
Արքայական Ալբերտա թանգարան (անգլ.՝ Royal Alberta Museum (RAM)), համաշխարհային և բնական գիտությունների պատմության թանգարան Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։ Տեղակայված է քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանից դեպի հյուսիս։ Թանգարանն ամենամեծն է արևմտյան Կանադայում իր ավելի քան 7․600 քմ ցուցահանդեսային տարածքով և 38․900 քմ ընդհանուր տարածքով։
Հիմնադրվել է Ալբերտայի կառավարության կողմից 1967 թվականի դեկտեմբերին որպես Ալբերտայի նահանգային թանգարան, այնուհետև 2005 թվականին ստացել է Եղիսաբեթ II թագուհու արքայական հովանավորությունը և վերանվանվել Արքայական Ալբերտա թանգարանի։ 2011 թվականին հայտարարվել է թանգարանը նոր շենք տեղափոխելու պլանների մասին, սակայն այն շարունակել է գործել Էդմոնտոնի մերձակայքի Գլենորա բնակելի թաղամասում մինչև հանրության համար 2015 թվականի դեկտեմբերին փակվելը։ Թեև թանգարանը հանրության համար փակ է եղել, նրա բաժիններից մի քանիսը շարունակել են աշխատել կա՛մ նախապատրաստելով հավաքածուն տեղափոխման համար[2], կա՛մ դաշտային հետազոտական աշխատանքներ կատարելով[3]։ Նոր շենքի կառուցումն ավարտվել է 2016 թվականի օգոստոսին, իսկ թանգարանը կրկին բացվել է հանրության առջև 2018 թվականի հոկտեմբերին։
Թանգարանում գործում են Ալբերտայի բնաշխարհն ու մշակույթը ներկայացնող ընդարձակ սրահներ, Կանադայից և ամբողջ աշխարհից շրջիկ ցուցահանդեսներ ցուցադրող խաղարկային պատկերասրահ, 650 քմ տարածքով ինտերակտիվ մանկական պատկերասրահ և կենդանիների սենյակ՝ կենդանի անողնաշարավորներով և տեսանելի տնկարանով։
Կանադայի կառավարության «Կանադական հարյուրամյակ» ծրագիրն ու Ալբերտայի կառավարությունը 1950 թվականին սկսել են թանգարան նախագծել։ 1962 թվականին նրանք Վանկուվերի ծովային թանգարանի նախագծման մեջ ներգրավված ավստրալիացի ճարտարապետ Ռայմոնդ Օ․ Հարիսոնին նշանակել են թանգարանի նախագծման աշխատանքների ղեկավար[4]։ Հարիսոնին հատկացվել է 5 միլիոն դոլլար թանգարանի կառուցման համար աշխատակիցներ ընտրելու համար[5]։
Թանգարանը հանրության առջև բացվել է 1967 թվականի դեկտեմբերի 6-ին որպես Ալբերտայի նահանգային թանգարան։ Բացման օրը թանգարանի առաջին հարկում եղել են մորթու առևտուրը, Կանադայի բնիկներին ներկայացնող սրահներ, Էռնեստ Բրաունի ու Հարի Փոլարդի հեղինակած կանադական աբորիգենների լուսանկարներ։ Երկրորդ հարկի սրահներն ավելի ավարտուն են եղել և ցուցադրել գյուղատնտեսական ցուցանմուշներ, առաջին ներգաղթյալների կյանքը պատկերող ցուցանմուշներ, ինչպես նաև ցուցանմուշներ արդյունաբերության և առևտրի վերաբերյալ[6]։ 1967-1970 թվականներին թանգարանն ընդլայնել է ցուցանմուշների թիվը, հոգբարձուների ծրագրերն ու անձնակազմը։ 1968 թվականին Ալբերտայի դինոզավրերին պատկերող նոր ցուցանմուշներ են ավելացվել բնական պատմության բաժնում, ինչպես նաև հիմնական ցուցանմուշներ «Ալբերտայի անցյալի տրանսպորտային միջոցներ», «Տեսուչ Ֆորբսի համազգեստներ», «Գյուտարար Ռ․ Գոնսետ» և «Սասկաչևանի առաջին կառույցը» համաշխարհային պատմության բաժիններում[6]։ 1969 թվականին բնական գիտության բաժնում ավելացվել են ցուցանմուշներ հրաբուխների, ճնճղուկանմանների դասին պատկանող կեռնեխների վերաբերյալ, ինչպես նաև համաշխարհային պատմության սրահներում ցուցադրություններ «Կենցաղային իրեր», «Աբորիգենների պատմություն» և «Նոր գյուղատնտեսական նմուշներ» թեմաներով։ Նույն տարում ստեղծվել է եղջերուների դիորաման՝ Ալբերտայի բնական միջավայրի տանվեց նախագծված ցուցադրություններից առաջինը[6]։
1981 թվականին նահանգային թանգարանի հնէաբանության բաժինը նահանգային կառավարության որոշմամբ անջատվել է թանգարանից․ դրա հիման վրա 1985 թվականին բացվել է Հնէաբանության Տիրելի թանգարանը[7][8]։
1990 թվականից մուտքը դարձել է վճարովի[5]։ 1991 թվականին կաթնասուններին ու թռչուններին վերաբերող սրահն արդիականացվել է «Գոյատևում և վերարտադրություն», իսկ հաջորդ տարի՝ «Թռչունների գեղեցկություն և գիտություն» թեմաներով ցուցադրությամբ[6]։ 1992 թվականի ամռանն անցկացված «The Bug Room» կոչվող ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկված էին կենդանի միջատներ, և դա այնպիսի հաջողություն է ունեցել, որ 1993 թվականին թանգարանը որոշել է այն նորից կյանքի կոչել՝ որպես թանգարանի ավելի մեծ և մշտական բաղադրիչ[6]։ Եվս մեկ նոր մշտական ցուցասրահ «Երկրագիտության պատկերասրահ» վերնագրով բացվել է 1993 թվականի դեկտեմբերին, թեև ավարտին հասցվել է միայն հաջորդ մայիսին[6]։ Նաև 1993 թվականին է թանգարանը մեկնարկել աբորիգեն արտեֆակտների՝ «Իրենց բոլոր մանրուքներով» ցուցահանդեսը, որպես «Աբորիգենային մշակույթի Սինկրուդ պատկերասրահի» առաջին դրսևորում։ Սինկրուդ պատկերասրահի ամբողջական տարբերակը հանդիսավոր բացվել է 1997 թվականի նոյեմբերին[6]։ Այս ցուցասրահը հետագայում համալրվել է 2006 թվականի մայիսի 8-ին Սոթբիս աճուրդային տանից ձեռք բերված Ջեյմս Քարնեգիի ընտանիքից կատարված մի գնումով։ Ջեյմս Քարնեգիի հավաքածուի այս վաճառքը համարվել է հյուսիսային Ամերիկայի հնդկացիական արտեֆակտների ամենակարևոր աճուրդը, որտեղ եղել է նաև 1859 թվականի թանկարժեք ուլունքազարդ մի զգեստ, որն արժեցել է 497․600 ԱՄՆ դոլլար[9]։
2003 թվականին Հաբիթաթի պատկերասրահը մեծապես վերանորոգվել է՝ դառնալով նոր «Վայրի Ալբերտա» ինտերակտիվ ցուցահանդես[6]։ 2002 - 2006 թվականներին Արքայական Ալբերտա թանգարանը հյուրընկալել է Հյուսիսային Էդմոնտոնի քանդակագործության արհեստանոցի խոշորածավալ պողպատե քանդակների շարքի բացօթյա ցուցահանդեսը[10][11][12][13][14][15][16]։
2005 թվականին, Ալբերտայի հարյուրամյակի տարում, վերոնշյալ արհեստանոցը թողարկել է Ալբերտայի հարյուրամյակին նվիրված քանդակների ցուցահանդես[10], իսկ 2005 թվականի մայիսի 24-ին թանգարան է այցելել թագուհի Եղիսաբեթ II-ն ու թանգարանին թագավորական հովանավորության արժանացրել[17]։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին բացումից 48 տարի անց թանգարանը փակվել է՝ նոր տարածք տեղափոխվելու համար[18]։
2011 թվականի ապրիլին հայտարարվել է, որ թանգարանի համար նոր շենք է կառուցվելու Էդմոնտոնի քաղաքային կենտրոնում, քաղաքապետարանից ու դատարանից դեպի հյուսիս, CN Tower երկնաքերից դեպի արևելք, մի տարածքում, որը նախկինում զբաղեցրել է Կանադայի փոստի Էդմոնտոնի բաժանմունքը։ 36․000 քմ մակերոսը, որն զբաղեցնում է կրկնակի անգամ ավելի մեծ պատկերասրահային տարածք, ըստ հաշվարկների արժեցել է 340 միլիոն դոլլար և ավարտին է հասցվել 2015 թվականին։ Վարչապետ Էդ Ստելմախը և Ալբերտայի կառավարությունը նշել են, որ նոր կառույցի տարածքը կարելի է օգտագործել գերարագ երկաթուղու Էդմոնտոն-Կալգարի տերմինալի համար, իսկ հին տարածքը կարող է զբաղեցնել Ալբերտայի փոխարքան[19][20]։
Նոր շենքի կառուցումն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին, իսկ բացման օրվա՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ի մասին հայտարարվել է 2018 թվականի սեպտեմբերին[21][22]։ Նոր կառույցն ամենամեծ թանգարանն է արևմտյան Կանադայում իր ավելի քան 7․600 քմ ցուցահանդեսային տարածքով և 38․900 քմ ընդհանուր տարածքով։ Թանգարանում գործում են Ալբերտայի բնաշխարհն ու մշակույթը ներկայացնող ընդարձակ սրահներ, Կանադայից և ամբողջ աշխարհից շրջիկ ցուցահանդեսներ ցուցադրող խաղարկային պատկերասրահ, 650 քմ տարածքով ինտերակտիվ մանկական պատկերասրահ և կենդանիների սենյակ՝ կենդանի անողնաշարավորներով և տեսանելի տնկարանով։ Նոր կառույցի շինարարությունն ու տեղափոխությունը կազմել են մոտավորապես 253 միլիոն կանադական դոլար, որից 253 միլիոնը ներդրել է Ալբերտայի կառավարությունն, իսկ 122.5 միլիոնը՝ Կանադայի դաշնային կառավարության կառուցման ֆոնդը[5]։
Հավաքածուն բաժանվում է չորս մեծ խմբի․
1989 - 2001 թվականների ընթացքում թանգարանում ցուցադրվել են 175 շրջիկ ցուցահանդեսներ։ Դրանց թվում էին՝ «Նախապատմական գիգանտիզմ» (1990), «Կետեր, ավելի մեծ, քան դինոզավրերը» (1992), «Շնաձկներ․ փաստեր և երևակայություն» (1993), «Գիշերվա տերերը․ չղջիկների իրկան պատմությունը» (1994), «Կամոզավրե՛ր» (1995), «Bugsworld» (1996), «Չինգիզ Խան» (1997), «Սիրիա-քաղաքակրթությունների երկիր» (2001) և «Տարվա՝ վայրի բնության միջազգային լուսանկարիչ» (2003)[23]։
Ստորև ներկայացված են թանգարանում ներկայումս գործող սրահները․
Հետևյալ սրահները գործել են թանգարանում, երբ այն գտնվել է Գլենորայում․
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական Ալբերտա թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայական Ալբերտա թանգարան» հոդվածին։ |
|