Կարգավիճակ | պատմական ասպեկտ |
---|---|
Բրիտանական Հնդկաստանի փլուզումից հետո 1947 թվականին Բենգալիան բաժանված էր ըստ կրոնական պատկանելության։ Արևմտյան մասը միացվել է Հնդկաստանին (Արևմտյան Բենգալիա անունով), այդ նույն ժամանակ արևելյան մասը միացել է Պակիստանին գավառի կարգավիճակով և կոչվել է Արևելյան Բենգալիա (ավելի ուշ վերանվանվել է Արևելյան Պակիստան)։ 1971 թվականին Արևելյան Պակիստանը դարձել է անկախ պետություն Բանգլադեշ անունով[1]։ Բենգալիայի բաժանումը հարուցել է բազմաթիվ խնդիրներ սոցիալ-տնտեսական, քաղաքական և էթնիկական ոլորտներում[2]։
1950 թվականին Կուչ Բիհար կոչվող տեղական իշխանությունը միավորվել է Արևմտյան Բենգալիայի հետ, այն բանից հետո երբ իշխանության ղեկավարը ստորագրել է փաստաթուղթ Հնդկաստանին միավորվելու վերաբերյալ[3]։
1967 թվականին գյուղացիական ապստամբություններ են սկսվել Նակսալբարի գյուղում, որին աջակցում էր Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (մարքսիստական) ձախարմատական թևը՝ Չարու Մազումդարի և Կանու Սանյալի գլխավորությամբ։ Նակսալիտների շարժումը տարածվել է ամբողջ Արևմտյան Բենգալիայի տարածքում, նրանց է բաժին հասնում Հնդկաստանում կատարված ահաբեկչությունների գրեթե կեսը[4]։ Բանգլադեշի ազատության համար մղվող պայքարը բերել է նրան, որ միլիոնավոր փախստականներ Արևմտյան Բենգալիայից տեղափոխվել են Արևելյան Բենգալիա, որի արդյունքում մեծացել է տարածաշրջանի ենթակառուցվածքների վրա ծանրաբեռնվածությունը[5]։
1974 թվականին բնական ծաղիկ հիվանդության համաճարակի ժամանակ հազարավոր մարդիկ են մահացել։ Արևմտյան Բենգալիայի քաղաքականությունը ենթարկվել է փոփոխությունների, երբ Ձախ ճակատը հաղթել է 1977 թվականի ընտրությունների ժամանակ՝ առաջ անցնելով Հնդկական ազգային կոնգրեսից։ Ձախ ճակատը, որն իր մեջ ներառւմ էր Հնդկաստանի կոմունիստական կուսակցություը (մարքսիստական), Հնդկաստանի կոմունիստական կուսակցություը և նրանց դաշնակիցները, ընտրություններում հաղթել է հաջորդող 3 տասնամկայներում[6]։
1990-ական թվականների սկզբներին Հնդկաստանում կենտրոնական կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների շնորհիվ Արևմտյան Բենգալիայի տնտեսությունը սկսել է թափ հավաքել։ 2007 թվականին նակսալիտները կազմակերպել են մի քանի ահաբեկչական գործողություններ Արևմտյան Բենգալիայում[7][8], իսկ կառավարական զորքերի հետ նրանց բախումները բացասաբար են ազդել գավառի զարգացմանն ուղղված ղեկավարության ծրագրերի վրա[9][10]։
{{cite news}}
: Text "Telegraph India" ignored (օգնություն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արևմտյան Բենգալիայի պատմություն կատեգորիայում։ |