Արևմտյան մարգարիտ | |
四川广播电视塔 | |
Տեղագրություն | Չենխուա, Չենդու, Սիչուան, Չինաստան |
Կառուցման ժամանակ | 1992/1998 — 2004 |
Օգտագործում | դիտարկման, հեռուստատեսային և ռադիոհաղորդակցություն աշտարակ, ռեստորան, գրասենյակներ |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 339 մ |
Տանիք | 257 մ |
Վերջին հարկ | 230 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 17 |
Վերելակների թիվ | 7 |
Ճարտարապետ | 中国建筑西南设计院 中国广播电影电视部设计院 |
Արևմտյան մարգարիտ կամ Սիչուանի աշտարակ (չինարեն՝ 四川广播电视塔), բարձր շինություն Չեխուա շրջանի Չենդու քաղաքում (Սիչուան նահանգ, Չինաստան)։ Ունի 339 մետր բարձրություն, հանդիսանում է Արևմտյան Չինաստանի[en][1] ամենաբարձր շինությունը։ Բարձրությամբ 16-րդն է Չինաստանի շինությունների մեջ, իսկ աշխարհի բարձր հեռուստաաշտարակներից 18-րդն է։
Հեռուստաաշտարակի 218 մետր բարձրության վրա գտնվում է դիտման հարկը, 204 մետր բարձրության վրա՝ դիտահարթակը։ Երկնաքերը կառուցված է երկաթբետոնից։ Սկզբնական շրջանում աշտարակը կառուցվում էր հեռահաղորդակցության նպատակով, բայց արդյունքում նրա մեջ ներառված են ոչ միայն հեռուստա և ռադիոհաղորդիչ սարքավորումներ, այլ նաև դիտման հարթակ, պտտվող ռեստորան[2], ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, գրասենյակներ։
Աշտարակի շինարարությունը պայմանավորված էր սկսել 1983 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են միայն 1992 թվականից, բայց ֆինանսական խնդիրների պատաճառով այն երկարաձգվել է մինչև 1998 թվականը։ Շինարարությունը ավարտին է հասցվել 2004 թվականին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[3]։ 2008 թվականի Սիչուանի երկրաշարժը հեռուստաաշտարակին մեծ վնաս չի պատճառել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան մարգարիտ» հոդվածին։ |