Աքսել Հայբերգ (նորվ.՝ Axel Heiberg, մարտի 16, 1848[1], Քրիստիանիա, Նորվեգիա[1] - սեպտեմբերի 4, 1932[1], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի դիվանագետ, ֆինանսիստ և բարերար։
Աքսել Հայբերգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1848[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա[1] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1932[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[2][1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, դիվանագետ և ագարակապան |
Ծնողներ | հայր՝ Johan Fritzner Heiberg?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա[1] |
Երեխաներ | Emma Stang? և Thorvald Meyer Heiberg? |
Կրթություն է ստացել արտասահմանում, աշխատել է Չինաստանի դիվանագիտական ծառայությունում։ 1876 թվականին Նորվեգիա վերադառնալուց հետո նա ֆինանսավորել է Ամունդ և Էլեֆ Ռինգնես եղբայրների գարեջրագործական ընկերության հիմնադրումը։ Ռինգերսների, նավատեր Թոմաս Ֆիրնլի, Ֆրիտյոֆ Նանսենի եւ Օտտո Սվերդրուփ հետ միասին նա ֆինանսավորել է Ֆրամ նավով երեք արշավախումբ՝ Նանսենի արշավախումբը (1893-1896), Սվերդրուփի արշախումբը Կանադայի Արկտիկական կղզեխումբ (1898-1902) և Ամունդսենի Անտարկտիդայի արշավախումբը (1910-1912)։
Հեյբերգը 1878 թվակամիմ հիմնել է Christiania RK թիավարության ակումբը, Հիմնադրել է Konsul Axel Heibergs og Fabrikkeier Hans B. Fasmers ֆոնդը, որի ակտիվները 1915 թվականին փոխանցվել են Nansen ֆոնդինին։ 1898 թ․ համահիմնադրել է Նորվեգիայի անտառտնտեսության ընկերությունը (Det norske Skogselskap), որի ղեկավարն է եղել մինչև 1923 թ.: Նրա ֆինանսավորմամբ Օսլոյի Ազգային թատրոնի դիմաց տեղադրվել են Հենրիկ Իբսենի եւ Բյորնստերնա Բյորնսենի արձանները։
Ի պատիվ Հեյբերգի կոչվում են՝ կղզիներ Կարայի ծովում, կղզի Կանադական Արկտիկական կղզեխմբում և 48 կմ սառցադաշտ Տրանսանտարկտիկական լեռներում։
Ամուսնացած է եղել գործարար Տորվալդ Մեյերի (1818-1909) դուստր Ռանգղիլդ Մեյերի հետ։ Նրանք ունեին միակ դուստրը՝ Ինգեբորգ Հեյբերգը։
{{cite encyclopedia}}
: Empty citation (օգնություն)