Աֆրիկական գաճաճ իժ | |
Աֆրիկական գաճաճ իժ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իժեր (Viperidae) |
Ցեղ | Bitis |
Տեսակ | Աֆրիկական գաճաճ իժ (B. peringueyi) |
Միջազգային անվանում | |
Bitis peringueyi | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Աֆրիկյան գաճաճ իժ (լատին․՝ Bitis peringueyi), աֆրիկյան իժերի ցեղախմբի թունավոր օձ։
Ընդհանուր երկարությունը կազմում է միջինը 20-25 սմ[1], առավելագույն երկարությունը՝ մինչև 32 սմ։ Էգերն ավելի երկար և ծանր են արուներից։ Գլուխը լայն է, հարթ, իրանը՝ հաստ։ Աչքերի վերևում ոչ մի արտահայտիչ թեփուկ չկա։ Ունի մոխրագույն կամ կարմրադեղնավուն երանգ, մուգ կետերի երեք երկայնակի շարք։ Պոչի ծայրը սովորաբար սև է։ Սիրում է ավազային անապատներ։ Շարժվում է «կողային ընթացքի» միջոցով, իսկ վտանգի ժամանակ արագ թաքնվում է ավազի մեջ՝ իրանի արագ և վիբրացիոն շարժման օգնությամբ։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Ցերեկը թաքնվում է՝ ծածկվելով ավազի մեջ, հիմնականում թփերի ստվերում է լինում։ Սակայն աչքերը, քթանցքները և պոչի ծայրը ավազից դուրս են լինում։ Սնվում է մանր մողեսներով։
Խայթելու ժամանակ թույնի քանակն աննշան է, դրա համար էլ մողեսները սատկում են խայթելուց միայն 10-20 րոպե հետո։ Մարդու մոտ միայն այտուց և տեղային ցավ է առաջանում՝ առանց մահվան ելքի։ Ձվադրող օձ է։ Էգը ունենում է 10 ձագ՝ 10-13 սմ երկարությամբ։ Տեսակը տարածված է Անգոլայում և Նամիբիայում։ Բնակվում է Նամիբ անապատում և հարակից շրջաններում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գաճաճ իժ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան գաճաճ իժ» հոդվածին։ |
|