Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Վրաստան Ադրբեջան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1965 (59 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նակիպու, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Գաբալա | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բադրի Կվարացխելիա (վրաց.՝ ბადრი კვარაცხელია; փետրվարի 15, 1965, Ծալենջիխայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրաց-ադրբեջանցի ֆուտբոլիստ, մարզիչ։
1990-ականներին հանդես է եկել վրացական ակումբներում։ Գրանցված բարձր արդյունքների շնորհիվ հրավեր է ստացել «Դինամո» ակումբի կողմից, որի կազմում մասնակցել է 1992/93 մրցաշրջանին։ Թիմի հետ միասին դարձել է չեմպիոն, բայց կարիերան «Դինամոյում» սրանով ունեցավ։
Հետագայում խաղացել է վրացական մի շարք ակումբներում՝ «Կահեթի», «Մետալուրգ», «Մերանի»։
1997/98 մրցաշրջանի սկսվելուն պես տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ պայմանագիր կնքեց «Կյապազ» ակումբիի հետ[1]։
Մրցաշրջանի վերջում «Կյապազը» կարողացավ արժանանալ մրցաշրջանի ոսկե մեդալին՝ դառնալով առաջնության հաղթող, իսկ Բադրին, եզրափակիչ խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։
Մրցաշրջանի ավարտին «Շամկիրա» ադրբեջանական ակումբի մարզիչը փոխվեց։ Բադրին ընդունեց թիմի հրավերը և տեղափոխվեց «Շամկիրա»։
5 տարի թիմում անցկացնելուց հետո արժանացավ երեք ոսկե մեդալի, երկու անգամ խաղաց առաջնության եզրափակիչ փուլում։
Ադրբեջանի առաջնությունում Բադրին աչքը ընկավ երեք հեթ-թրիքով[2], իսկ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ «Սկոնտոյի» դեմ խաղում, դարձավ մեկ հեթ-թրիքի հեղինակ[3]։
2000 թվականին Բադրին դարձավ Ադրբեջանի քաղաքացի և իրավունք ստացավ մասնակցել ազգային հավաքականի խաղերին։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ, առաջինը՝ Վրաստանի ազգային հավաքականի դեմ, երկրորդը՝ Շվեյցարիայի, երրորդը՝ Մակեդոնիայի ազգային հավաքականների դեմ։
Կարիերան ավարտել է 2004 թվականին և վերադարձել Վրաստան, որտեղ նա սկսեց սովորել մարզչի պարտականությունները։
2004-07 թվականներին աշխատել է « Սիոնի» ակումբում որպես գլխավոր մարզիչ։
2008 թվականին Կահի Ցհադաձեի «Ստանդարտ» ակումբում աշխատել է որպես օգնական, իսկ 2009 թվականի փետրվարից մինչև հունիս եղել ակումբի գլխավոր մարզիչ[4]։
2011 թվականին դարձել է Ցհինվալ քաղաքի «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ։
2012 թվականին դարձել է «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովի օգնական[5]։
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | |
---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | |||
1990 | Սկուրի | Առաջին Լիգա | 33 | 17 |
1991 | Սկուրի | Առաջին Լիգա | 14 | 5 |
1991/92 | Սկուրի | Առաջին Լիգա | 28 | 25 |
1992/93 | Դինամո Թբիլիսի | Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 18 | 5 |
1993/94 | Կահեթի | Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 12 | 4 |
1994/95 | Մետալուրգ | Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 15 | 1 |
1995/96 | Ակադեմիա | Առաջին Լիգա | 10 | 5 |
1996/97 | Մերանի | Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 28 | 11 |
1997/98 | Մերանի | Վրաստանի ֆուտբոլի առաջնություն | 6 | 1 |
1997/98 | Կյապազ | Բարձրագույն լիգա | 22 | 20 |
1998/99 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 31 | 14 |
1999/00 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 21 | 16 |
2000/01 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 15 | 7 |
2001/02 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 21 | 7 |
2003/04 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 11 | 5 |
2004/05 | Շամկիր | Բարձրագույն լիգա | 11 | 2 |
Ամուսնացած է, ունի երկու երեխա։