Բաթումի Ստալինի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաթում |
![]() | |
![]() |
Բաթումի Ստալինի թանգարան, նախկին կենսագրական թանգարան Վրաստանի Բաթում քաղաքում, որը նվիրված է Իոսիֆ Ստալինին։ Վերջինս 1901-1902 թվականներին քարոզչական աշխատանք է տարել Բաթումի բանվորական բնակչության շրջանում[1]։ Թանգարանը փակվել է 2013 թվականին՝ ցածր հաճախելիության և այցելուների պակասի պատճառով[2]։
2010 թվականին թանգարանի տարածքի սեփականատերը դարձել է վրացի գործարար Թենգիզ Բակուրիձեն[3]։ Թանգարանի մի շարք ցուցանմուշներ, ներառյալ Ստալինի կիսանդրին, անձնական իրերը և կոմունիստական սիմվոլիկան տեղափոխվել են Բաթումի տեղական ուսումնասիրությունների թանգարան[4], մինչդեռ թանգարանի շենքը վերակառուցվել է և վարձակալությամբ հանձնվել տարբեր խանութների։ Տեղի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Թենգիզ Բակուրիձեն թանգարանի շենքը գնել է հենց կոմերցիոն նպատակներով, որպեսզի այն դարձնի փողոցի առևտրային հատված։ Շինարարական աշխատանքների ժամանակ Ստալինի արձաններից մեկը վնասվել է։ Բակուրիձեի որոշմամբ Ստալինի մյուս արձանը մինչ օրս կանգուն է նախկին թանգարանի մուտքի դիմաց։
{{cite book}}
: Unknown parameter |ad1=
ignored (օգնություն); Unknown parameter |soyadı1=
ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite web}}
: Unknown parameter |ad1=
ignored (օգնություն); Unknown parameter |soyadı1=
ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի Ստալինի թանգարան» հոդվածին։ |