Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Բալերինա անգլ.՝ Ballerina | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ թրիլեր և մարտաֆիլմ |
Թվական | հունիսի 6, 2025[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լեն Ուայզման |
Պրոդյուսեր | Բեզիլ Իվանիկ |
Սցենարի հեղինակ | Shay Hatten? և Էմերալդ Ֆեննել |
Դերակատարներ | Աննա դե Արմաս, Կիանու Ռիվզ, Յան ՄակՇեյն, Անժելիկա Հյուսթոն, Գաբրիել Բըռն, Լենս Ռեդիք, Catalina Sandino Moreno?, Նորման Ռիդուս և Շերոն Դունքան-Բրյուսթեր |
Օպերատոր | Romain Lacourbas? |
Երաժշտություն | Թայլեր Բեյթս և Joel J. Richard? |
Մոնտաժ | Ջեյսոն Բոլենթայն |
Նկարահանման վայր | Պրահա |
Կինոընկերություն | Lions Gate Entertainment, Summit Entertainment և Thunder Road Pictures |
«Բալերինա» (անգլ.՝ Ballerina), ամերիկյան մարտաֆիլմ, որը նկարահանվել է Լեն Ուայզմանի կողմից, իսկ սցենարիստները Շեյա Հեթենը և Էմերալդ Ֆեննեն են, որը հիմնված է Հեթենի պատմության վրա[2]։ Ջոն Ուիքի ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը, սյուժեն սփին-օֆֆ է, որի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ և չորրորդ ֆիլմերի միջև[3] և պատմում են բալերինայի և Ռունի անունով վարձկանի մասին, որին մարմնավորում է Անա դե Արմասը։ Մինչ այդ կերպարին երրորդ ֆիլմում մարմնավորել է Յունիթի Ֆելանը։ Արտադրությունը վերահսկում է Բազիլ Իվանիկի (Ջոն Ուիքի ֆիլմաշարի գլխավոր պրոդյուսեր), Էրիկա Լիի և Չադ Ստահելսկու կողմից։ Անժելիկա Հյուսթոնը, Կիանու Ռիվզի, Յան ՄակՇեյնը և Լենս Ռեդիքը կվերադառնան նախորդ ֆիլմերից իրենց դերերին, սակայն վերջին երեքի նկարահանումները սահմանափակվում են միայն տարբեր տևողությամբ կամեոներով[3]։
Փորձառու վարձկան և կես դրույքով պրոֆեսիոնալ բալերինան փնտրում է իր ընտանիքի մարդասպաններին։
2018 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Lionsgate Films-ը պետք է մշակի «Բալերինա» մարտաֆիլմը, որի սցենարը գրել է Շեյ Հեթենը։ Ֆիլմը լինելու է Ջոն Ուիքի ֆիլմաշարի մաս[7]։ 2019 թվականի հոկտեմբերին Լեն Ուայզմանը նշանակվել է ֆիլմի ռեժիսոր[8]։ 2021 թվականի հոկտեմբերին Աննա դե Արմասը բանակցություններ է սկսել գլխավոր դերում նկարահանումներին մասնակցելու համար[9]։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Յան ՄակՇեյնը և Կիանու Ռիվզը նույնպես կնկարահանվեն ֆիլմում[5][6]։ Անժելիկա Հյուսթոնը[4], Լենս Ռեդիքը[10], Գաբրիել Բիրնը[11], Նորման Ռիդուսը[12] և Կատալինա Սանդինո Մորենոն[13] ավելի ուշ միացել են դերասանական կազմին։ Հետագայում պարզվել է, որ Ռիվզը, Մաքշեյնը և Ռեդդիկը նախագծին հրավիրվել են միայն ամենավերջին պահին որպես կամեո և նրանց վերադարձը Ջոն Ուիքի ֆիլմաշարի իրենց հերոսներին ոչ թե լիարժեք է։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ Ռեդիկի տեսարանը նկարահանվել է մեկ օրում, մինչդեռ Ռիվզը կատարել է ոչ թե կարճ՝ այլ ընդլայնված կամեո և նկարահանման հրապարակում մնացել է մոտ մեկ շաբաթ[3]։
Նկարահանումները սկսվել են 2022 թվականի նոյեմբերի 7-ին Պրահայում[6][14]։
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2024 թվականի հունիսի 7-ին[15]։
|