Բալթյան օդային ոստիկանություն | |
---|---|
ՄԹ ռազմաօդային ուժերի «Eurofighter Typhoon» կործանիչը ուղեկցում է «Sukhoi Su-27» կործանիչին՝ Բալթյան օդային գոտում, հունիս, 2014 | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Հիմնադրված | մարտի 30, 2004 |
Լուծարված | մինչ օրս գործում է |
Տեղագրություն | Էստոնիա Լիտվա Լատվիա |
Տարածաշրջան | Բալթյան երկրներ |
Հիմնական մարմին | Հյուսիսատլանտյան դաշինք |
Բալթյան օդային ոստիկանություն, խաղաղապահ առաքելություններ իրականացնող, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արագ արձագանքման խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Բալթյան երկրների պետությունների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի միջազգայնորեն ճանաչված բացարձակ օդային տարածքի պաշտպանությանը[1]։
Օդային ոստիկանության ինստիտուտի գործառույթների մեջ է մտնում անկախ պետությունների օդային տարածքի նկատմամբ բացառիկ և լրիվ ինքնիշխան սկզբունքի պաշտպանությունը։ Այդ սկզբունքը հաստատված է 1944 թվականին ընդունված Չիկագոյի կոնվենցիայով, ինչպես նաև նշյալ երկրների ազգային օրենսդրությամբ։ Օդային տարածության նկատմամբ ինքնիշխանության սկզբունքի հիմնական բովանդակությունն այն է, որ պետությունները, իրականացնելով իրենց օդային տարածության նկատմամբ բացառիկ ինքնիշխանություն, ինքնուրույն են սահմանում իրենց օդային տարածքի օգտագործման իրավական ռեժիմը։
Ընդհանուր առմամբ Հյուսիսատլանտյան դաշինքը ապահովում է Չիկագոյի կոնվենցիայի իրավակիրառությունը։ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբերի գործառնությունների մեջ է մտնում նաև Չիկագոյի կոնվենցիայի եզրափակիչ ակտով սահմանված բացառելիության և արտակարգ իրավիճակային սկզբունքների անխախտելիության պաշտպանությունը[2]։
1970-ական թվականներից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծել է օդային հսկողության և օդային ավազանի կառավարման միջոցների համապարփակ համակարգ, որն իրականացվել է «թիրախային գոտում» գտնվող համագործակցող պետություններին հատկացվող արագ արձագանքման խմբերի միջոցով։
2004 թվականի մարտից (Բալթյան երկրների ՆԱՏՕ-ին միանալուն պես) Հյուսիսատլանտյան դաշինքը ձեռնամուխ է լինում երեք օրվա ընթացքում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքի նկատմամբ պաշտպանական համակարգերի ստեղծմանը։ Ցանկացած շտաբ-կայանին հատկացվում է միջինում չորս կործանիչ ինքնաթիռներ՝ 50-100 հոգանոց անձնակազմով։ Այս աշխատանքների համար ՆԱՏՕ-ն ամեն տարի հատկացնում է շուրջ 3,5 միլիոն եվրո։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)