Բրազիլիական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | սենդվիչ |
Առաջացման երկիր | Բրազիլիա |
Baurus Վիքիպահեստում |
Բաուրու (պորտ.՝ Bauru), հայտնի բրազիլական սենդվիչ, որը ստեղծել է բրազիլիացի ապագա ռադիոհաղորդավար Կազիմիրո Պինտու Նետոն։ 1937 թվականին Ponto Chic ռեստորանում (որը գտնվում է Լարդի-դու-Պայսանդու տարածաշրջանում, Սան-Պաուլո քաղաքում) առաջին անգամ ստեղծվել է սենդվիչը, որը հետագայում դարձել է հայտնի և կոչվել ի պատիվ իր ստեղծողի, որն իր մականունը ստացել էր իր հայրենի քաղաքի՝ Բաուրու անունից[1]։
Բաուրու մականունով Կազիմիրոն[2], որը իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր և հաճախ է այցելել համալսարանական երիտասարդության շրջանում հայտնի Ponto Chic ռեստորան[3], 1937 թվականին մի օր երեկոյան խնդրել է խոհարարին պատրաստել սենդվիչ իր բաղադրատոմսով[4]։ «Բաուրու սենդվիչը» միանգամից ձեռք է բերել հայտնիություն և այդ շրջանում դարձել է ամենավաճառվող ուտեստը[5]։
Ավանդական բաղադրատոմսը կազմված է պանրից (հիմնականում մոցարելա), որը հալեցված է շոգու վրա, ռոստիբիֆի կտորներով, լոլիկով և մարնացված վարունգով ֆրանսիական բուլկու մեջ առանց միջուկի[6]։
Սակայն այլ խորտկարաններ առաջարկում են բաուրու կոչվող սենդվիչը բաղադրամասերի տարբեր համադրությամբ, օրինակ, կտրատած խոզապուխտ ռոստբիֆի փոխարեն կամ կտրատած հաց՝ ֆրանսիական հացի փոխարեն։
Բաուրու քաղաքը արդյունքում ավանդական բաուրուն համարել է քաղաքի պաշտոնական սենդվիչ, բաղադրատոմսը պաշտպանելով քաղաքայն օրենքով և հաստատելով հավաստագրման պաշտոնական ծրագիր[7]։
2018 թվականի դեկտեմբեին սենդվիչը ավելացվել է Սան-Պաուլու շրջանի ոչ նյութական ժառանգության ցանկում[8]։