Գյուղ | ||
---|---|---|
Բարդի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Օվաջիկի գավառակ | |
Այլ անվանումներ | Պերտի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62900 | |
|
Բարդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում[1]։ Գտնվում էր Օվաջիկի դաշտում։
Գյուղն անվանումը ստացել է մոտակայքի սրբազան համարվող բարդիների անտառներից։
Բնակավայրը նման էր երեք կողմերից ջրերով շրջափակված թերակղզու։
Գյուղից արևմուտք փորված էին արհեստական քարայրներ՝ մոտ 10 սենյակ, որոնք օգտագործում էին թշնամիներից պաշտանվելու, զենք և հայկական ձեռագրեր պահելու համար։
1915 թվականին ուներ մոտ 1350 հայ բնակիչ։ Գյուղում նաև ապրում էին ավելի քան 975 քրդեր։
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Բարդիից հյուսիս կային Ս. Սարգիս և Քառասուն Մանուկ ավերակ եկեղեցիները։
Գյուղն ուներ վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 314)։ |
|