Բարի լուրեր Վատիկանից

'
անգլ.՝ Good News from the Vatican
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևպատմվածք
ՀեղինակRobert Silverberg?
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1971

«Բարի լուրեր Վատիկանից» (անգլ.՝ Good News from the Vatican), ամերիկացի գրող Ռոբերտ Սիլվերբերգի ֆանտաստիկ պատմվածքը։ Գրվել է 1971 թվականին։ 1972 թվականին դարձել է «Նեբյուլա-1971» մրցանակի դափնեկիր՝ որպես տարվա լավագույն ֆանտաստիկ պատմվածք[1]։ 1989 թվականին Ալեքսանդր Կորժենևսկին այն թարգմանել է ռուսերեն։

Վատիկանում սպասվում է նոր Հռոմի Պապի ընտրություն։ Կոնկլավը ձգվում է բավականին երկար և ոչ մի կերպ չի կարողանում գալ այն որոշման, թե ով պիտի զբաղեցնի Պապի գահը։ Անսպասելիորեն ի հայտ է գալիս ռոբոտի թեկնածությունը։ Ամբողջ աշխարհը ապասումից քարանում է․ կարո՞ղ է արդյոք հռոմեական֊կաթոլիկ եկեղեցին գլխավորել մեխանիկական արարածը։ Արդյունքում, Հռոմի Պապ են ընտրում հենց ռոբոտին, որը, դուրս գալով իրեն սպասող բազմության առջև, օրհնում է բոլորին և բարձրանում երկինք, մինչև վերջնականապես անհետանում է ամպերի մեջ[2]։

Պատմությունն առաջին անգամ հրատարակվել է 1971 թվականին՝ Թերի Քարի անթոլոգիայում («Universe 1»)։ Հաջորդ տարի հրատարակվում է ևս երկու՝ Լեսթեր դել Ռեյի «Best Science Fiction Stories of the Year» և Լլոյդ Բեգլա կրտսերի «Nebula Award Stories 7» ժողովածուներում[3]։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Գիտական ֆանտաստիկայի հանրագիտարանի»` պատմվածքը նվիրված է «ռոբոտի ինտեգրմանը մարդկային կրոնական մշակույթին»[4]։ Պոլ Բրայանսը նշում է, որ դեռ առաջին պարբերությունից երևում է պատմության երգիծական կազմը, որտեղ մրցակից կարդինալների անունները իտալերենով «սրբիչ» և «արտիճուկ» բառերն են[5]։ Մալքոլմ Էդվարդսը այս պատմությունը դասում է 1970-ական թվականների սկզբին հրատարակված պատմությունների խմբին, որոնք ավելի փորձագիտական էին, քան ավելի լայնածավա;ժլ ստեղծագործությունները։ Պատմվածքն ունի այնպիսի մեթոդների ազդեցություն, ինչպիսիք օգտագործում էին Դոնալդ Բարտմելը և Ռոբերտ Կուվերը։ Այդ պատմվածքներում Սիլվերգը հեգնում է գիտական ֆանտաստիկայի ավանդական թեմաները[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Небьюла 1971». «Лаборатория фантастики». Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  2. Silverberg, Robert (1971). «Good News from the Vatican». In Carr, Terry (ed.). Universe 1. Ace Books. էջեր 41–52.
  3. «Bibliography: Good News from the Vatican» (անգլերեն). ISFDB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  4. «Robots». The Encyclopedia of Science Fiction (3rd ed.). Gollancz. 2012 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  5. «Notes on Selected Stories from The Norton Book of Science Fiction» (անգլերեն). Washington State University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  6. Science Fiction Writers: Critical Studies of the Major Authors from the Early Nineteenth Century to the Present Day. Ed. E. F. Bleiler. Charles Scribner’s Sons, 1982. 505—511. Excerpted in Contemporary Literary Criticism. Ed. Jeffrey W. Hunter. Vol. 140. Detroit: Gale Group, 2001. 340—397. Literature Criticism Online. Gale

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]