Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017, 1/16 եզրափակիչ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 2017 թվականի մարտի 8 | ||||||
Մարզադաշտ | Կամպ Նոու մարզադաշտ, Բարսելոնա | ||||||
Հանդիպման խաղացող | Նեյմար (Բարսելոնա ՖԱ) | ||||||
Մրցավար | Դենիս Այտեկին | ||||||
Հանդիսական | 96,290[1] | ||||||
Եղանակ | մասամբ ամպամած 13 °C (55 °F) 80% օդի խոնավություն[2] |
Բարսելոնա 6-1 ՊՍԺ, հայտնի նաև որպես La Remontada («Քամբեք»)[3], խաղ, որը եղել է 2016-2017 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/16 փուլի երկրորդ շրջանում և տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 8-ին Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում։ Բարսելոնան այդ խաղում հաղթել է ՊՍԺ-ին՝ հաղթահարելով նախորդ փուլում ստացած 4 գոլի արգելքը։ Բարսելոնան գումարային 6-5 հաշվով հաղթել է՝ հանդիպումը դարձնելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ամենամեծ քամբեքը[4][5]։
Այս հանդիպումը պատմության մեջ 3-րդ անգամ էր, երբ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում թիմերը խաղում էին միմյանց դեմ, որոնց արդյունքում ՊՍԺ-ն պարտություն է կրել 2012-13 և 2014-15 թվականներին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ։
Երկու թիմերն էլ հեշտությամբ անցել են խմբային փուլ։ ՊՍԺ-ն խմբային փուլից դուրս է եկել 2-րդ տեղով՝ հավաքելով 9 միավոր, հետ մնալով Արսենալից և առաջ անցնելով Բազելից ու Լուդոգորեցից։ Բարսելոնան խմբային փուլն ավարտել է որպես C խմբի առաջատար՝ առաջ անցնելով Մանչեսթեր Սիթիից, Բորուսիա Մյոնխենգլադբախից և Սելտիկից։ Բարսելոնան երկրորդ տեղից՝ Մանչեսթեր Սիթիից, առաջ է եղել 6 միավորով։
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 | ||||
---|---|---|---|---|
2017 թվականի փետրվարի 14 20:45 ԿԵԺ 1/16 փուլ, 1-ին հանդիպում |
ՊՍԺ | 4 - 0 | Բարսելոնա | Պարկ դե Պրենս, Փարիզ Հանդիսական՝ 46,484[6] Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան) |
Դի Մարիա 18', 55' Դրաքսլեր 40' Կավանի 72' |
Մրցաշրջանում թիմերի մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Երկու թիմերն էլ նախորդ խաղերում մեծ հաշվով հաղթանակներ էին տարել․ ՊՍԺ-ն Լիգա 1-ում 3-0 հաշվով հաղթել է Բորդոյին, իսկ Բարսելոնան Լա Լիգայում 6-0 հաշվով՝ ընդդեմ Դեպորտիվո Ալավեսի[7][8]։
Անխել դի Մարիան փարիզցիներին առաջ է մղել 18-րդ րոպեին՝ Սամուել Ումտիտիի կատարած խախտումից հետո ստացած ազատ հարվածի արդյունքում։ Յուլիան Դրաքսլերը 40-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-0՝ գոլային փոխանցումը ստանալով Մարկո Վեռատտիից։ 55-րդ րոպեին՝ տուգանային հրապարակի դրսից կատարված Դի Մարիայի հարվածից հետո, հաշիվը դառնում է 3-0։ Վերջին գոլը 72-րդ րոպեին խփել է Էդինսոն Կավանին՝ ապահովելով 4-0 հաշվով հաղթանակ։ Ամբողջ խաղի ընթացքում Բարսելոնան իրականացրել էր ընդամենը մեկ դիպուկ հարված։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Բարսելոնա vs ՊՍԺ 6-1 կարևոր պահեր և գոլեր UCL-2016/2017 |
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 8-ին Բարսելոնայում՝ Կամպ Նոու մարզադաշտում։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այդ ժամանակ, թիմերը հաղթել էին իրենց լիգաների նախորդ խաղը․ Բարսելոնան 5-0 հաշվով հաղթել էր Սելտա Վիգոյին, իսկ ՊՍԺ-ն 1-0՝ Նանսին[9][10]։
Հանդիսականների թիվը զարմանալիորեն 96,290[1] էր՝ չնայած դրսի խաղում 4-0 պարտությանը։ Բարսելոնայի առաջին գոլը 3-րդ րոպեին՝ Թոմաս Մենյեի գնդակը հեռացնելուց հետո, գլխով խփել է Լուիս Սուարեսը գրեթե դարսապային գծի մոտից։ 40-րդ րոպեին ՊՍԺ-ի խաղացող Լևեն Կուրզավան ինքնագոլ է խփել՝ փորձելով արգելափակել Անդրես Ինիեստայի հարվածը։ Հաշիվը 3-0 դարձավ այն ժամանակ, երբ Թոմաս Մենյեի կողմից Նեյմարի հանդեպ խախտվեց կանոնները և նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին։ Բարսելոնայի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը քչացան այն ժամանակ, երբ Էդինսոն Կավանին 62-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի միակ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1․ այդ ժամանակ Բարսելոնային հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր խփել ևս 3 գոլ։ Վերջին րոպեներին՝ 88-րդ և 91-րդ, Նեյմարը խփեց երկու գոլ, որից առաջինը՝ ազատ հարվածից, իսկ երկրորդը՝ 11 մետրանոց հարվածից։ Խաղի վերջին վայրկյաններին Նեյմարը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ էլ 95-րդ րոպեին Սերխի Ռոբերտոն խփեց 6-րդ և վերջին գոլը, ինչի արդյունքում Բարսելոնան գումարային 6-5 հաշվով անցավ հաջորդ փուլ։ Հանդիպումը սոցիալական մեդիայում ներկայացվել է որպես «ապշեցուցիչ», «անհավատալի», «հրաշք»[4][11][12]։
2017 թվականի մարտի 8
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 |
Բարսելոնա | 6 - 1 | ՊՍԺ | Կամպ Նոու, Բարսելոնա Հանդիսական՝ 96,290[13] Մրցավար՝ Դենիս Այտեկին |
---|---|---|---|---|
Լ. Սուարես 3' Կուրզավա 40' (ինքն․) Մեսսի 50' (պեն․) Նեյմար 88', 90+1' (պեն․) Ռոբերտո 90+5' |
Կավանի 62' |
|
|
Վիճակագրություն | Բարսելոնա | Պարի Սեն-Ժերմեն |
---|---|---|
Խփված գոլեր | 6 | 1 |
Ընդհանուր հարվածներ | 17 | 7 |
Դիպուկ հարվածներ | 7 | 3 |
Սեյվեր | 2 | 2 |
Գնդակի տիրապետում | 65% | 35% |
Անկյունայիններ | 6 | 4 |
Կանոնների խախտումներ | 16 | 25 |
Խաղից դուրս իրավիճակներ | 3 | 5 |
Դեղին քարտեր | 5 | 5 |
Կարմիր քարտեր | 0 | 0 |
Քառորդ եզրափակչում Բարսելոնան նորից ծանր պարտություն է կրել՝ հակառակորդի դաշտում այս անգամ 3-0 հաշվով պարտվելով Յուվենտուսին[15]։ Սակայն այս անգամ Բարսելոնան տնային հանդիպման ժամանակ չի կարողացել կրկնել նույն քամբեքը, որը կատարել էր նախորդ փուլում, ինչից հետո տանը 0-0 խաղալով՝ դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայից[16]։
ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակի գլխավոր հերսոներից մեկը՝ Նեյմարը, 2017 թվականի օգոստոսին ռեկորդային տրանսֆերային արժեքով Բարսելոնայից տեղափոխվում է ՊՍԺ[17]։ Ըստ լրագրողների կործիքի՝ Նեյմարի՝ Բարսելոնան լքելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ ՊՍԺ-ի դեմ տարած հաղթանակից հետո ուշադրության մեծ մասն ուղղված է եղել իր խաղընկերոջը՝ Լիոնել Մեսսիին՝ չնայած Նեյմարի առանցքային դերի[18]։
Հաջորդ մրցաշրջանում տեղի ունեցող Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Բարսելոնան սեփական մարզադաշտում հաղթանակի է հասնում 4-1 հաշվով, սակայն հակառակորդի մարզադաշտում պարտություն է կրում 3-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից[19][20]։ Չնայած Նեյմարին և մի շարք այլ ֆուտբոլիստներ ձեռք բերելուն՝ ՊՍԺ-ն հաջորդ մրցաշրջանում նորից դուրս է մնացել ՉԼ 1/16 փուլից՝ պարտվելով Բարսելոնայի ախոյանին՝ Ռեալ Մադրիդին։
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2018-19 թվականների մրցաշրջանի 1/16 փուլում ՊՍԺ-ն առանց վնասվածք ունեցող Նեյմարի նորից դուրս է մնում հետագա փուլերից․ տնային հանդիպման ժամանակ Պարկ դե Պրենս մարզադաշտում 3-1 հաշվով հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին՝ ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով պարտություն է կրում և դուրս մնում հետագա փուլերից[21][22]։ Նույն մրցաշրջանի կիսաեզրափակչում Բարսելոնան դուրս է մնում մեկ այլ քամբեքից հետո․ Կամպ Նոուում Լիվերպուլի նկատմամբ 3-0 հաղթանակի հասնելուց հետո Բարսելոնան Էնֆիլդ մարզադաշտում պարտվում է 4-0 հաշվով և դուրս մնում հետագա փուլերից։ Հենց Լիվերպուլն էլ դառնում է Չեմպիոնների Լիգայի այդ մրցաշրջանի հաղթող[23]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)