Բեատրիս Աննիկա Միլլեր (անգլ.՝ Beatrice Annika «Bea» Miller, փետրվարի 7, 1999(1999-02-07)[1], Մեյփլվուդ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), առավել հայտնի որպես «Բեա», ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի։ Ամերիկյան The X Factor-ի 2-րդ եթերաշրջանում Միլլերը զբաղեցրեց 9-րդ տեղը։ Շոուից հետո՝ նա պայմանագիր ստորագրեց միանգամից երկու լեյբլների՝ Hollywood Records-ի և Սայմոն Կոուելլայի՝ Syco Music-ի հետ։
Նրա դեբյուտային «Young Blood» մինի-ալբոմը թողարկվեց 2014 թվականի ապրիլի 22-ին, իսկ նրա «Not an Apology» դեբյուտային ալբոմը թողարկվեց 2015 թվականի հուլիսի 24-ին։ 2016 թվականին նա թողարկեց «Yes Girl» սինգլը։ 2017 թվականին նա թողարկեց երեք մինի-ալբոմ, որոնք էին «Chapter One: Blue», «Chapter Two: Red», «Chapter Three: Yellow» ալբոմները։ Այդ երեք մինի-ալբոմները, երեք լրացուցիչ երգերի հետ, վերջնական արդյունքում դարձան նրա երկրորդ ստուդիական ալբոմ՝ «Aurora»-ն։
Միլլերը The X Factor-ում ելույթ էր ունեցել հետևյալ երգացանկով.
Էպիզոդ
|
Թեմա
|
Երգ
|
Կատարող
|
Ելույթների պատվիրակություն
|
Արդյունք
|
Ունկնդրում
|
Ազատ ընտրություն
|
«Cowboy Take Me Away»
|
Dixie Chicks
|
Չկա տվյալ
|
Անցավ
|
Ուսուցողական ճամբար 1
|
Սոլո
|
Հեռարձակված չէ
|
Անցավ
|
Ուսուցողական ճամբար 2
|
Խումբ
|
Հեռարձակված չէ
|
Անցավ
|
Ուսուցողական ճամբար 3
|
«Pumped Up Kicks» (Կարլի Ռոուղ Սոնենկլար-ի հետ)
|
Foster the People
|
Անցավ
|
Մրցավարների տուն
|
Ազատ ընտրություն
|
«Titanium»
|
David Guetta/Sia
|
Անցավ
|
1 շաբաթ
|
«Պատրաստված է Ամերիկայում»
|
«I Won’t Give Up»
|
Jason Mraz
|
11
|
Անցավ
|
2 շաբաթ
|
Երգեր ֆիլմերից
|
«Iris»
|
Goo Goo Dolls
|
5
|
Անվտանգության մեջ (10-րդ տեղ)
|
3 շաբաթ
|
Դիվաներ
|
«Time After Time»
|
Cyndi Lauper
|
4
|
Անվտանգության մեջ (8-րդ տեղ)
|
4 շաբաթ
|
Գոհաբանության օր
|
«Chasing Cars»
|
Snow Patrol
|
7
|
3-րդ ներքևից (8-րդ տեղ)
|
4 շաբաթ (Գոյատևում)
|
Ելույթ գոյատևման համար
|
«White Flag»
|
Dido
|
2
|
Դուրս եկավ
|
2013 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Բեատրիսը ստորագրեց պայմանագիր Syco Music-ի և Hollywood Records-ի հետ[2]։ Առաջին անգամ այդ 2 լեյբլները սկսեցին համագործակցել իրար հետ։ Միլլերն սկսեց աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, որը պետք է թողարկվեր 2015 թվականին։ Ալբոմի ստեղծմամբ հետաքրքրված էր նաև ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Օտեմ Ռոուն[3]։ Հետագայում՝ The X Factor-ի 2-րդ եթերաշրջանի ավարտից հետո, Միլլերը փոխեց իր անունը և այն ավելի կարճ դարձրեց՝ Բեա։ Ալբոմը պետք է թողարկվեր 2014 թվականին, իսկ սինգլն՝ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։ 2014 թվականի սկզբին Միլլերն իր Ինստագրամի էջում դրեց նկար, որի բնութագրի մեջ գրված էր, որ նա՝ ալբոմի համար ուղևորվում է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանման[4]։ 2014 թվականի մարտի 3-ին նա YouTube-ում թողարկեց իր «Rich Kids» երգը, բայց այն պաշտոնապես չթողարկեց։ Մեկ շաբաթվա ընթացքում երգի տեսահոլովակը հավաքեց ավելի քան 150 000 դիտումներ։ Միլլերը պլանավորեց թողարկել մինի ալբոմ (EP) 2014 թվականի ամռանը, իսկ ամբողջական ալբոմն՝ աշնանը մոտ ժամանակահատվածում[5]։ 2014 թվականի ապրիլին նա, իր նոր երգի համար, թողարկեց «Enemy Fire» 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը։ Իր դեբյուտային ալբոմի վրա Բեան աշխատում էր Busbee-ի, Ջարադ Ռոջերսի, Մայք Դել Ռիոյի և շատ ուրիշների հետ։ Նրա դեբյուտային EP «Young Blood» ալբոմը թողարկվեց ԱՄՆ-ում 2014 թվականի ապրիլի 22-ին նույնանուն լիդ-սինգլով։ Մինի ալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը iTunes չարտում և 64-րդ տեղը Billboard 200-ում։ 2014 թվականի նոյեմբերին EP թողարկվեց գրեթե բոլոր երկրների iTunes-ում։ Ինչպես նաև Բեան ձայնագրեց «Open Your Eyes» երգը Ջենիֆեր Դոննելլիի «Deep Blue: Songspell» աուդիոգրքի համար, որը հնչյունավորեց հենց ինքը։ Դեմիի «Demi World Tour» շրջագայության շրջանակներում Միլլերը եղել է Դեմի Լովատոյի մի քանի համերգներում, որպես համերգի բացող։ Բեատրիսի դեբյուտային ալբոմը ստացավ «Not An Apology» անվանումը և թողարկվեց 2015 թվականի հուլիսի 24-ին։ Ալբոմի մեջ մտան նաև «Young Blood», ինչպես նաև «Rich Kids» երգը։
Տարի
|
Անվանում
|
Դեր
|
Նշումներ
|
2008
|
Saturday Night Live
|
Երեխա Դակոտա Ֆեննինգի շոույում
|
|
2008
|
Տեդդի Գրեմս
|
Գրեյս
|
Աննշան դեր
|
2009
|
Հրաշալի Գազանիկներ
|
Cuby / Baby Munchkin
|
2 սերիա
|
2009
|
Շոպահոլիկ
|
Աղջիկ կոշիկի խանութից
|
|
2009
|
Բացահայտիչ մարդ'
|
Անջելա Բերնարդ
|
|
2009
|
Սառցե դարաշրջան 3:Դինոզավրների դարաշրջան
|
Ավելորդ ձայն
|
|
2008
|
Այո, Վիրջինիա
|
Վիրջինիա Օ՛խենլոն
|
Գլխավոր դեր
|
2009
|
Յուպիպի ֆեդերացիա
|
Մատուցողուհի
|
|
2010
|
Hens and Chicks
|
Հաննա
|
|
2010
|
Խաղալիքների պատմություն:Մեծ փախուստ
|
Մոլլի
|
Ձայն
|
2011
|
Փլուզումը անընդունելի է։ փրկելով Ուոլ Սթրիթը
|
Բաֆֆետ Գրեյտի թոռնուհի
|
|
2012
|
Թռիչք
|
Բաֆֆետ Գրեյսի թոռնուհի
|
|
2012
|
Հիշել ամենը
|
Կատրինա Սեդլեր
|
1 եթերաշրջանի 22 սերիա
|
2013
|
Զինծառայողը վիրավորվել է
|
Լեննի Կալահան
|
|
2013
|
Մերրի և Մարտա (ֆիլմ)
|
Թաղման երգչուհի
|
|