Բեյլեր հիմնադրամի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի ժողովածու |
Երկիր | Շվեյցարիա[1][2] |
Տեղագրություն | Ռիեհեն[1][2] |
Մասն է | list of cultural properties in Riehen? |
Հասցե | Baselstrasse 101[1]4125[1] |
Հիմնադրվել է | 1982 |
Հիմնադիր | Էռնստ Բեյելեր և Hildy Beyeler? |
Այցելուներ | 332 000 մարդ (2016) և 308 822 մարդ (2021)[3] |
Տնօրեն | Sam Keller?[4] |
Կայք | fondationbeyeler.ch(գերմ.)(ֆր.)(անգլ.) |
Բեյելեր հիմնադրամի թանգարան[5][6] (երբեմն՝ Բեյելերի հիմնադրամի թանգարան[7], գերմ.՝ Fondation Beyeler), արվեստի թանգարան Շվեյցարիայի Ռիեն քաղաքում (Բազել-Շտադտ կիսականտոն), որը ստեղծվել է 1982 թվականին և բացվել է ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված շենքում 1997 թվականին։ Թանգարանային ֆոնդի հիմքը դասական մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի գործերի հավաքածուն է, որը հինգ տասնամյակի ընթացքում հավաքել են Հիլդի և Էռնստ Բեյելեր ամուսինները։ 2016 թվականին թանգարան է այցելել 332 000 մարդ։
Բեյելեր հիմնադրամը ստեղծվել է 1982 թվականին։ Այն ունի արվեստի գործերի հավաքածու, որը հավաքել են ամուսիններ Հիլդին և Էռնստ Բայելերները 50 տարվա ընթացքում։ Մասնավոր հավաքածուն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1989 թվականին՝ Reina Sophia Arts Center -ում։ Հավաքածուն կենտրոնանում է դասական մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի գործերի վրա։ Հիմնադրամի առաջին տնօրենն ինքը՝ Էռնստ Բեյելերն էր, որին 2003 թվականի ապրիլի 1-ին փոխարինել է Քրիստոֆ Վիտալին, իսկ 2008 թվականի հունվարից այդ պաշտոնը զբաղեցնում է խնամարկու Սեմ Քելլերը։
1994 թվականին իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոյին հանձնարարվել է կառուցել շինություն հավաքածուի համար, որը այն հասանելի կդարձներ լայն լսարաններին։ Թանգարանը բացվել է 1997 թվականի հոկտեմբերի 18-ին Բերոուերգուտս այգում, որը գտնվում է Ռիեն քաղաքում (Բազել-Շտադտ կիսականտոն)։ 127 մետր երկարությամբ շենքը գտնվում է Բազելստրասե բանուկ փողոցի երկայնքով. աղմուկից այն պաշտպանված է հատուկ պատով։ 2016 թվականին թանգարանը, որն ունի 3800 քառակուսի մետր ընդհանուր ցուցահանդեսային տարածք, ունեցել է 332,000 այցելու։ 2015 թվականի հունվարին հիմնադրամը հայտարարել է իր մտադրության մասին լրացուցիչ տարածքներ (հավելված) կառուցելու մոտակայքում գտնվող նախկին մասնավոր Iselin-Weber-Park-ում։ 2016 թվականի սեպտեմբերին ժյուրին ընտրել է Շվեյցարական ճարտարապետական «Peter Zumthor & Partner» ընկերության առաջարկած նախագիծը։
Բեյելերի հավաքածուն ներառում է շուրջ 250 արվեստի գործ, որոնք արտացոլում են սեփականատեր զույգի անձնական տեսակետները 20-րդ դարի արվեստի վերաբերյալ։ Ի թիվս այլ հեղինակների, հավաքածուում ներկայացված են Դեգայի, Սեզանի, Մոնեի, Ռուսոյի, Վան Գոգի, Կանդինսկու, Մատիսի, Լեգերի, Ջակոմետիի, Պիկասոյի, Միրոյի, Կալդերի, Պաուլ Կլեեի, Էռնստի, Պիտ Մոնդրիանի, Ուորհոլի, Լիխտենշտեյնի և Ֆրենսիս Բեկոնի աշխատանքները։ «Rothko Rooms»-ի հատուկ սենյակները պարունակում են Մարկ Ռոտկոյի աշխատանքները։ Ժամանակակից արվեստի գործերը «համընկնում են» 25 պատմական օբյեկտների հետ, որոնք ստեղծվել են Աֆրիկայի, Օվկիանիայի և Ալյասկայի ցեղերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլեր հիմնադրամի թանգարան» հոդվածին։ |
|