Բենթ Համեր | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Bent Hamer |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 18, 1956[1] (67 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սաննեֆյորդ, Норвегия |
Քաղաքացիություն՝ | Նորվեգիա |
Մասնագիտություն՝ | Կաղապար:Ռեժիսյոր, Կաղապար:Սցենարիստ, Կաղապար:Կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0357584 |
Բենթ Համեր (անգլ.՝ Bent Hamer, դեկտեմբերի 18, 1956[1], Սանեֆյորդ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա), նորվեգացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Բենթ Համերը ծնվել է Նորվեգիայի Սաննեֆյորդ համայնքում 1956թ.-ի դեկտեմբերի 18-ին։
Ստոկոհոլմի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և կինոյի արվեստ։ Իր հետագա ֆիլմերի համար ձեռք է բերել է ռեժիսյորական հմտություններ՝ նկարելով մի քանի կարճրամետրաժ ֆիլմեր։
Իր առաջին ֆիլմի («Ձու») ցուցադրությունը տեղի է ունեցել 1995թ.-ին Կաննի կինոփառատոնում։ Նույն թվականին ֆիլմը ընտրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրում, որտեղ արժանացել է լավագույն դեբյուտ անվանակարգում։ Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմը ստացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին[2]։
2003թ.-ին նկարահանված «Խոհանոցային պատմություններ (ֆիլմ)Խոհանոցային պատմություններ» (անգլ.՝ Kitchen Stories) ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոններին, ինչպես նաև Նորվեգիայի կողմից ներկայացվել է Օսկարի որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։
2004թ.-ի ապրիլին Բեն Համերը սկսեց «Վստահված անձ» (անգլ.՝ Factotum) ֆիլմի նկարահանումները ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկու նույնանուն վեպի հիման վրա։ Սցենարը գրվել է Համերի և Ջիմ Ստարկի կողմից։ Ֆիլմի պրիմերան տեղի ունեցավ 2005թ.-ի ապրիլի 12-ին նորվեգական Տրոնհեյմ քաղաքում Կոսմորոմա կինոփառատոնի շրջանակներում։
Բեն Համերը հանդիսանում է Բուլ-Բուլ (կինոստուդիա)Բուլ-Բուլ կինոստուդիայի (Bulbul Films) հիմնադիրն ու սեփականատերը, որը հիմնադրել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1994թ.-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենթ Համեր» հոդվածին։ |
|