Բետինա Պլանկ

Բետինա Պլանկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Betti
Մասնագիտացում՝կարատեիստ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 24, 1992(1992-02-24)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա
Հասակ՝1,63 մետր
Քաշ՝50 կիլոգրամ

Բետինա Պլանկ (գերմաներեն՝ Bettina Plank. փետրվարի 24, 1992(1992-02-24)[1], Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա)[2], ավստրիացի կարատեիստուհի։ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել կանանց 55 կգ քաշային կարգում[3][4]։ Մինչ այդ՝ 50 կգ քաշային կարգում բրոնզե երկու մեդալի է արժանացել կարատեի աշխարհի առաջնություններում և երեք մեդալի (այդ թվում՝ երկու ոսկե)՝ Եվրոպական խաղերում։

Պլանկը ոսկե մեդալ է նվաճել նաև 2015 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի Եվրոպայի առաջնությունում։

Միջազգային մրցասպարեզում Պլանկն իր առաջին լուրջ հաջողությանը հասել է 2011 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացված կարատեի Եվրոպայի առաջնությունում՝ կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում նվաճելով բրոնզե մեդալներից մեկը[5] Երեք տարի անց դարձյալ Եվրոպայի առաջնությունում այդ :նույն մրցաձևում ու քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի։

2015 թվականին Պլանկը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված կարատեի Եվրոպայի առաջնությունում կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում.[6] Նա ստացավ նաև բրոնզե մեդալներից մեկը կանանց թիմային կումիտեում։ Այդ նույն տարում Պլանկն այդ մրցաձեւում արծաթե մեդալի արժանացավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերում[7]։ Եզրափակչում նա պարտվեց թուրք Սերապ Օզչելիքին[7]։ Պլանկը 2016 թվականին Պորտուգալիայի Բրագա քաղաքում կայացած կարատեի աշխարհի համալսարանական առաջնությունում իր մրցաձում, ինչպես նաև կանանց թիմային կումիտեում նվաճեց մեկական բրոնզե մեդալ[8][8]։։

2017 թվականին Պլանկը հանդես է եկել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած համաշխարհային խաղերում, որտեղ նրան չի հաջողվել մեդալ նվաճել[9]։ 2018 թվականին նա նվաճել է բրոնզե մեդալներից մեկը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում[10]։

2019 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած եվրոպական խաղերում Պլանկը ոսկե մեդալ նվաճեց կանանց կումիտե մրցաձևում 50 կգ քաշային կարգում[11][12]։ Ընդ որում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց թուրք Սերապ Օզչելիքին։

Թեև նրան չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել 2021 թվականի հունիսին Փարիզում անցկացված համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում[13], այդուհանդերձ շուտով կարողացավ որակավորվել մայրցամաքային ներկայացուցչության միջոցով[14]։ Օլիմպիական խաղերում նա նվաճեց բրոնզե մեդալներից մեկը կանանց 55 կգ քաշային կարգում[15][16]։ 2021 թվականի նոյեմբերին Պլանկը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնությունում, բայց արդեն իսկ իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից[17][17]։

2023 թվականին նա ոսկե մեդալ նվաճեց Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերում, կանանց 50 կգ քաշային կարգում[18][19]։ Ընդ որում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց իտալուհի Էրմինիա Պերֆետտոյին[19][20]։ Այդ նույն տարում Պլանկը մասնակցեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած կարատեի աշխարհի առաջնությանը, բայց իր երկրորդ գոտեմարտում պարտություն կրելով՝ դուրս մնաց հետագա մրցապայքարից[21]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցումները Մրցավայրը Գրաված տեղը Մրցաձևը
2011

Եվրոպայի առաջնություն

Ցյուրիխ, Շվեյցարիա 3-րդ Կումիտե 50 կգ
2014 Եվրոպայի առաջնություն Տամպերե, Ֆինլանդիա 2-րդ Կումիտե 50 կգ
2015 Եվրոպայի առաջնություն Ստամբուլ, Թուրքիա 1-ին Կումիտե 50 կգ
3-րդ Թիմային կումիտե
Եվրոպական խաղեր Բաքու, Ադրբեջան 2-րդ Կումիտե 50 կգ
2016 Աշխարհի առաջնություն Լինց, Ավստրիա 3-րդ Կումիտե 50 կգ
2017 Եվրոպայի առաջնություն Իզմիթ, Թուրքիա 3-րդ Կումիտե 50 կգ
2018 Եվրոպայի առաջնություն Նովի Սադ, Սերբիա 2-րդ Կումիտե 50 կգ
Աշխարհի առաջնություն Մադրիդ, Իսպանիա 3-րդ Կումիտե 50 կգ
2019 Եվրոպայի առաջնություն Գվադալախարա, Իսպանիա 2-րդ Կումիտե 50 կգ
Եվրոպական խաղեր Մինսկ, Բելառուս 1-ին Կումիտե 50 կգ
2021 Ամառային օլիմպիական խաղեր Տոկիո, Ճապոնիա 3-րդ Կումիտե 50 կգ
2023 Եվրոպական խաղեր Կրակով, Լեհաստան 1-ին Կումիտե 50 կգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.bettinaplank.com/
  2. «Entry List by NOC» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  3. Palmer, Dan (2021 թ․ օգոստոսի 5). «Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Karate Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «2011 European Karate Championships Medalists» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  6. Etchells, Daniel (2015 թ․ մարտի 22). «Trio of gold medals earns Spain top spot at European Karate Federation Senior Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  7. 7,0 7,1 Butler, Nick (2015 թ․ հունիսի 13). «Azerbaijan scoop double karate gold on opening night of European Games». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  8. 8,0 8,1 «2016 World University Karate Championships Results Book» (PDF). Fédération Internationale du Sport Universitaire. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  9. «Karate Results» (PDF). 2017 World Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  10. «Results Book» (PDF). 2018 World Karate Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. Rowbottom, Mike (2019 թ․ հունիսի 30). «Italy's Maresca earns dramatic win as Ukraine take two golds in karate finale at Minsk 2019». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Karate Medalists» (PDF). 2019 European Games. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «2021 Karate World Olympic Qualification Tournament Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  14. «Olympians from 34 countries now confirmed for Karate Olympic debut at Tokyo 2020». World Karate Federation. 2021 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  15. Palmer, Dan (2021 թ․ օգոստոսի 5). «Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.Palmer, Dan (5 August 2021). "Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut". InsideTheGames.biz. Retrieved 5 August 2021.
  16. «Karate Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին."Karate Results Book" (PDF). 2020 Summer Olympics. Archived (PDF) from the original on 10 August 2021. Retrieved 10 August 2021.
  17. 17,0 17,1 «2021 World Karate Championships Results Book» (PDF). World Karate Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  18. Burke, Patrick (2023 թ․ հունիսի 22). «Canoe sprint double helps Ukraine top early medals table at Kraków-Małopolska 2023». InsideTheGames.biz. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  19. 19,0 19,1 «Summary of day 1 of Karate at European Games». European Karate Federation. 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  20. «Karate Medalists by Event» (PDF). 2023 European Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  21. «2023 World Karate Championships Results Book». Sportdata.org. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետինա Պլանկ» հոդվածին։