Բերդկունք

Գյուղ
Բերդկունք
Սպիտակ բերդ ամրոցը, մ.թ.ա. 2-1 հզմ, 10 դ.
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳավառ (համայնք) | Գավառ համայնք[1]
ԲԾՄ1930 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն296[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բերդկունք (Հայաստան)##
Բերդկունք (Հայաստան)
Բերդկունք (Գեղարքունիքի մարզ)##
Բերդկունք (Գեղարքունիքի մարզ)

Բերդկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդկունքը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում “Սպիտակ բերդ” ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներով։ Գյուղում է գտնվում 11-ից 12-րդ դարերով թվագրվող եկեղեցի, որի շուրջ տարածվում է12-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը։

Բերդկունքի ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Բերդկունքի մշտական բնակչությունը կազմել է 296, առկա բնակչությունը՝ 279 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918 թվականը, ունեցել է մուսուլման (ադրբեջանաբնակ) բնակչություն[3], խորհրդային տարիներին՝ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3][4], իսկ 1989 թվականից զուտ հայաբնակ է։

Ստորև ներկայացված է Բերդկունքի բնակչության փոփոխությունն ըստ տարիների

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 2001 2011
Բնակիչ 39[3] 191[3] 331[3] 224[3] 442[4] 287[4] 220[4] 253[5] 296[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 179
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները