Բիլի Միլիգանի մտքերը կամ Բիլի Միլիգանի խորհրդավոր պատմությունը (անգլ.՝ The Minds of Billy Milligan), Դենիել Քիզի հեղինակած վավերագրական վեպն է։ Այն պատմում է ԱՄՆ-ի պատմության մեջ անհատականության դիսոցիատիվ խանգարման պատճառով առաջին անգամ արդարացված հանցագործի՝ Բիլի Միլիգանի մասին[1]։
«Բիլի Միլիգանի մտքերը» վեպը գրվել է ամերիկյան բանասեր և հոգեբան Դենիել Քիզի կողից և հրատարակվել 1981 թվականին։
Շարունակությունը՝ «Միլիգանի կռիվները» (անգլ.՝ The Milligan Wars) անունով վեպը, գրվել է 1986 թվականին, բայց հրատարվել է միայն 1994 թվականին Ճապոնիայում[2]։
Բիլի Միլիգան (Ուիլյամ Սթենլի Միլիգան (անգլ.՝ William Stanley Milligan), ամերիկացի, ում մոտ ախտորոշվել է «անձի բազմակիություն»։ Հաշվարկվել են 24 անհատականություններ, որոնցից 10 եղել են հիմնականները։
- Բիլի — հենց Միլիգանը։
- Արթուր Սմիթ — 22 տարեկան անգլիացի։ Զսպված և կիրթ էր։ Խոսել է ուժեղ բրիտանական առոգանությամբ։ Ինն իրենով սովորել է ֆիզիկա և քիմիա, ինչպես նաև բժշկական գրականություն։ Ազատ գրել, կարդացել և խոսոլ է արաբերեն։ Պահպանողական էր և կապիտալիզմի կողմնակից, բայց դրա հետ համատեղ աթեիստ։ Առաջինն է հասկացել մնացած անհատականությունների գոյության մասին։ Ղեկավարել է մնացած անհատականությունների ու որոշել, թե ով որ դեպքում է լինելու Միլիգանի դերում։ Կրել է ակնոցներ։
- Ռեյջեն Վադասկովինիչ — 23 տարեկան հարավսլավացի։ Ատելության կրողը։ Նրա ֆունկցիան էր «ընտանիքի» և ընդհանրապես կանանց և երեխաների պաշտպանությունը։ Միլիգանին կառավարել է նրա կյանքին/առողջությանը վտանգ սպառնալու դեպքերում։ Լավ տիրապետել է զենքին և զբաղվել կարատեով։ Շատ ուժեղ էր, քանի որ կարողանում էր կառավարել օրգանիզմում ադրենալինի քանակով։ կոմունիստ էր և աթեիստ։ Գրել, կարդացել և խոսել է սերբախորվաթերեն։ Անգլերեն խոսքում նկատվել է սլավոնական առոգանություն։ Դալտոնիկ էր, այդ պատճառով նկարում էր միագույն նկարներ։ Խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ խախտել է օրենքներ և դիմել բռնության։ Քաշը՝ 95 կգ։ Ուներ սև մազեր և երկար բեղեր։ Նա Արթուրի հետ միասին պատասխանատու էր հիմնական գործողությունների համար։
- Ալեն — 18 տարեկան խարդախ։ Ուներ լավ հռետորական խոսք, դրա համար հիմնականում նա էր շփվում այլ մարդկանց հետ։ Ագնոստիկ էր, ում կյանքի կարգախոսն էր՝ «ապրում ենք մեկ անգամ, դրա համար պետք է կյանքից վերցնել ամեն ինչ»։ Լավ նվագել է հարվածային գործիքների վրա և նկարել դիմանկարներ։ Լավ հարաբերությունների մեջ է եղել Բիլիի մոր հետ։ Միակ խխողն ու աջլիկը բոլոր անհատականությունների մեջ։
- Թոմի — 16 տարեկան, փախուստների մասնագետ։ Հաճախ շփոթել են Ալենի հետ, բայց ի տարբերություն նրան, Թոմին ավելի հաջողակ էր և բացասական էր վերաբերվում մարդկանց։ Նվագում էր սաքսոֆոն, գլուխ էր հանում էլեկտրականությունից, էլեկտրական սարքերի աշխատանքի սկզբունքներից, նկարել է բնապատկերներ։
- Դենի — 14-ամյա տղա, ով վախենում էր մարդկանցից՝ առավել ևս տղամարդկանցից։ Չելմեր Միլիգանը բազմիցս ստիպել էր նրան գերեզման փորել և թաղել նրան այնտեղ, թողնելով միայն անցք շնչելու համար։ Դրանից հետո վախ է առաջացել նաև հողի նկատմամբ։ Նկարել է նատյուրմորտներ։
- Դեվիդ — 8-ամյա էմպաթ, «ցավը հավաքողը»։ Իր վրա է վերցրել բոլորի ցավն ու տանջանքները։ Շատ զգացմունքային և ապրումակցող է եղել, բայց չի կարողացել ուշադրությունը կենտրոնացնել կոնկրետ մեկ բանի վրա։
- Քրիսթին — 3 տարեկան անգլուհի։ Կարողացել է գրել (տպատառ) և կարդալ անգլերեն, սակայն ունեցել է դիսլեքսիա։ «Ընտանիքի» և, մասնավորապես, Ռեյջենի սիրելին էր։ Միլիգանի առաջին անհատականություններից մեկն էր։
- Քրիսթոֆեր — Քրիսթինի 13-ամյա եղբայրը։ Նույնպես բրիտանացի էր։
- Ադալանա — 19 տարեկան լեսբուհի։ Ամաչկոտ էր, միայնակ ու կոմպլեքսավորված։ Ուներ նիստագմիզմ։ Զբաղվել է տնային գործերով՝ մաքրությամբ, պատրաստել ուտելիք, ինչպես նաև գրել է բանաստեղծություններ։ Հենց ինքն է բռնաբարել Բիլիի զոհերին, որպեսզի նրանցից ստանա «ջերմություն ու սեր, լրացնի գրկախառնությունների պակասը»։
- Ֆիլիպ (Ֆիլ) — 20 տարեկան բրուքլինացի։ Ծննդով Նյու Յորքից էր, խոսքում զգացվում էր բրուքլինյան առոգանությունը։ Հենց ինչ-որ «Ֆիլի» մասին հիշատակումն էլ թույլ է տվել ոստիկանությանն ու լրագրողներին ենթադրել նաև այլ անհատականությունների գոյության մասին՝ բացի հիմնական տասը։
- Քեվին — 20 տարեկան խարդախ և ավազակ։ Սիրել է գրել։
- Ուոլթեր Միլիգան — 22 տարեկան ավստրալացի, որսի սիրահար։
- Էյփրիլ — 19 տարեկան։ Ատում էր Բիլիի խորթ հորը և փնտրում վրեժ լուծելու տարբեր եղանակներ։ Խոսել է բոստոնյան առոգանությամբ։
- Սամուէլ — 18 տարեկան հրեա։ Բոլոր անհատականությունների մեջ միակ հավատացյալն էր։ Դավանում էր օրթոդոքսալ հուդայականություն։
- Մարկ Գերեզմանափոր — 16 տարեկան։ Անձնական կամքից զուրկ անհատականություն էր։ Գործել է միայն ինչ-որ մեկից ուղիղ ցուցում ստանալուց հետո։ Կատարել է ամբողջ կեղտոտ աշխատանքը։
- Սթիվ — 21 տարեկան, ծաղրապատճենող։ Ի տարբերություն Բիլի Միլիգանի մնացած անհատականությունների, միակն էր, որ չէր ընդունում իր «անձի բազմակիությունը»։
- Լի — 20 տարեկան կատակասեր։ Թեթև է վերաբերվել կյանքին և չի մտածել իր քայլերից առաջացող հետևանքների մասին։
- Ջեյսոն — 13 տարեկան։ Նրա զայրույթներն ու դյուրագրգռությունը շատ անգամներ խանգարել են Բիլիին, բայց միաժամանակ նաև թույլ տվել «հանգստանալ»։
- Բոբի (Ռոբերտ) — 17-ամյա երազող։ Երազել է փոխել աշխարհը դեպի լավը, բայց միաժամանակ չի ունեցել ամբիցիաներ ու մտավոր ունակություններ։
- Շոն — 4 տարեկան խուլ մտավոր հետամնաց։ Գոնե ինչ-որ բան լսելու համար մեղվի բզզոցին նման ձայներ է հանել։
- Մարտին — 19-ամյա պճնամոլ։ Ծնունդով Նյու Յորքից էր։ Սիրել է ինքն իրեն գովերգել։
- Թիմոթի (Թիմի) — 15 տարեկան։ Աշխատել է ծաղկի խանութում, քանի դեռ տեղի չի ունեցել անբարեհաճ դեպք՝ հոմոսեքսուալ հաճախորդը սկսել է անհանգստացնել նրան, ինչից հետո փոկվել է ինքն իր մեջ և այլևս չի ցանկացել կառավարել Բիլիին։
- Ուսուցիչ — ամբողջական անհատականություն։ Մնացած 23 անհատականությունների համատեղման արդյունքն էր։ Ինքն է սովորեցրել մնացածին այն ամենը, ինչ արողացել են անել։ Զգացմունքային էր և սրամիտ։ Ինչպես ինքն է նշել, ինքը «բոլոր Բիլիներն է մեկում»։ Հիշել է ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել մնացած անհատականությունների հետ, ինչի շնորհիվ էլ իր պատմությունն է ն երկայացրել Քիզին և օգնել վեպի գրման մեջ։
- 1986: Kurd Lasswitz մրցանակաբաշխություն - Օտարերկրացի հեղինակի լավագույն գիրք[3]
- 1993: Seiun մրցանակաբաշխություն - Տարվա լավագույն վավերագրական գիրք[4]
Գրքի հիման վրա նկարահանվել է «Լեփ-լեցուն սենյակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ գլխավոր դերերում են Թոմ Հոլանդը և Ամանդա Սեյֆրիդը։