Բիրագո Դիոպ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Դակար, Սենեգալ[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1989[1][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Դակար, Սենեգալ[6] |
Մասնագիտություն | դիվանագետ, գրող, անասնաբույժ, ժողովրդական հեքիաթների բանահավաք և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | École nationale vétérinaire de Toulouse?[4] |
Պարգևներ | |
Կայք | biragodiop.com |
![]() |
Բիրագո Դիոպ (դեկտեմբերի 12, 1906[1][2][3][…], Դակար, Սենեգալ[4][5] - նոյեմբերի 25, 1989[1][2][3][…], Դակար, Սենեգալ[6]), սենեգալցի բանաստեղծ, գրող և աֆրիկյան ժողովրդական հեքիաթների բանահավաք։
Դեռ կենդանության օրոք կոչվել է Աֆրիկայի ամենահայտնի[8] ֆրանսախոս գրողներից մեկը և նեգրիտյուդ գրական շարժման առաջատար գրող[9]։
Ծնվել է Օուակամ քաղաքում, դաստիարակվել և մեծացրել է նրան մայրը, մանկուց սիրել է աֆրիկյան ժողովրդական հեքիաթներ[10]։ 1920 թվականին ստացել է կրթաթոշակ Սեն Լուի ֆրանսախոս քոլեջում սովորելու համար, որն այն ժամանակ Սենեգալի ֆրանսիական գաղութի վարչական կենտրոնն էր։ Այդտեղ տարվել է ֆրանսիական գրականությամբ և սկսել է գրել սեփական բանաստեղծությունները։ Սակայն նա ի սկզբանե ընտրել է բժշկի կարիերան։ 1920-ականների վերջին որոշ ժամանակ հոսպիտալում աշխատել է որպես բժշկի օգնական, իսկ հետո ընդունվել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարան, որտեղ սկսել է սովորել անասնաբույժի մասնագիտությունը։
Համալսարանում նա հանդիպել է Աֆրիկայի և Արևմտյան Հնդկաստանի ֆրանսիական գաղութների մի շարք այլ սևամորթ ուսանողների հետ, մասնավորապես՝ Լեոպոլդ Սենգորի, որի հետ 1930-ականների սկզբին ակտիվորեն մասնակցել է «նեգրիտյուդ» գրական շարժմանը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես անասնաբույժ Արևմտյան Աֆրիկայի տարբեր ֆրանսիական գաղութներում, զուգահեռաբար զբաղվելով տեղի բնակչության շրջանում ժողովրդական հեքիաթների ակտիվ հավաքագրմամբ։ Նրա հավաքած հեքիաթների առաջին հրատարակությունը լույս է տեսել 1934 թվականին։
1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված է եղել երկու տարով տեղափոխվել Ֆրանսիա, բայց հետո վերադարձել է Աֆրիկա։ 1960 թվականից մինչև 1964 թվականը եղել է Թունիսում անկախ Սենեգալի առաջին դեսպանը՝ ընդմիջելով հեքիաթների հավաքագրումը մինչև 1970-ականների կեսերը։
Մահացել է 83 տարեկանում[11]։ Առավել հայտնի է ժողովրդական հեքիաթներով, սակայն նրա գրական ժառանգությունը ներառում է նաև 1925-ի և1960 թվականների միջև գրված լիրիկական պոեզիայի մի քանի ժողովածուներ, ինքնակենսագրություն և աֆրիկյան բանահյուսության մասին մի շարք հոդվածներ։ Աֆրիկյան հեքիաթների ժողովածուների վերահրատարակման համար, որոնք սկզբնապես թողարկվել են 1947 և 1958 թվականներին, պարգևատրվել է Grand prix littéraire d ' Afrique noire գրական մրցանակով[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրագո Դիոպ» հոդվածին։ |
|