Բլեյզ անգլ.՝ Blaze | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 281 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | 2007 |
Բլեյզ (անգլ.՝ Blaze), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ է, առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին Ռիչարդ Բախման կեղծանվամբ։
Վեպի առաջին տարբերակը գրվել է 1973 թվականին, բայց Քինգը չէր շտապում հրատարակել այն՝ համարելով այն չստացված։ 2006 թվականին հեղինակը Մեն նահանգի Ֆոգլեր համալսարանի գրադարանի արխիվներում գտել է «Բլեյզի» տեքստը (անգլ.՝ University of Maine's Fogler Library) և որոշել չափից շատ աշխատելով հրատարակել վեպը[1]։ «Բլեյզ» վեպի ստեղծման պատմությունը գրված է գրքի նախաբանում («Բացելով բոլոր փակագծերը»)։
Վադիմ Էրլիխմանը, բնութագրելով «Բլեյզի» առաջին տարբերակը, հիշատակում է, որ ի սկզբանե առևանգված երեխան աղջիկ է, իսկ Բլեյզը փորձում էր նրան վերադարձնել ծնողներին[2]։
Պատմությունը Բլեյզ մականվամբ Կլայտոն Բլեյսդելա-կրտսերի վերջին հանցագործության մասին է, մարդ որը ունի մտավոր զարգացման խախտում։ Բլեյզը նախատեսում էր գողանալ հարուստ ընտանիքից նորածնին և փոխարեն վերցնել գումար, բայց գողանալով երեխային չի ցանկանում հետ վերադարձնել։ Հիշողություններում գրված է Բլեյզի կյանքի հիմնական իրադարձությունները՝ դաստիարակումը մանկապարտեզում և նրա ընկերությունը Ջոն Չելցմանի հետ, ուրիշ մանկապարտեզում անմեղ աղջկա կորուստը, Բլեյզին որդեգրելու անհաջող փորձը, Ջոնի մահը, վրեժը՝ որի համար Բլեյզը եղել է բանտում, նրա հանդիպումը մանր խաբեբայի՝ Ջորջ Ռեկլիի հետ, որը Վերցրել էր Բլեյզին որպես համագործակից։ Հենց Ռեկլիին էր պատկանում երեխային առեվանգելու միտքը, սակայն պատահական ծեծկռտուկից նա մահանում է, և չի կարողանում իրաագործել պլանը։
Վեպը առաջին անգամ հրատարակվել է Սկրիբներ հրատարակչությունում 2007 թ., որից հետո հրատարակվել է չորս անգամ տարբեր հրատակչություններում[3]։ Նույն տարում Վեբերը թարգմանել է ռուսերեն և հրատարակել 2008 թվականին ԱՍՏ-ը հրատարակել է մեկ թողարկման մեջ «Հիշողություն» պատմության հետ։