Գյուղ | ||
---|---|---|
Բլուր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Պլուր, Պուլուր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բլուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 30 կմ արևմուտք, Տրապիզոն-Երզնկա ճանապարհից արևելք, Ճորոխ գետի ձախ ափին։
1895 թվականի կոտորածների ժամանակ գյուղի եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ հայ բնակչությունը բռնի դավանափոխ արվեց։
XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից 112 տունը հայեր էին։ Հայերն ապրում էին առանձին թաղամասում։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։
Բլուրն ուներ 1840 թվականին կառուցված Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Գյուղի հարավ` աղբյուրաշատ լեռնոտ վայրում գտնվում էր Ս. Մարտիրոս եկեղեցու ավերակները, որոնք հին վանքի ավերակներ են եղել։ Գյուղի մոտակայքում կային Ս. Եղիա և Ս. Վարվառե ուխտավայրերը, որոնք նույնպես ժամանակին վանքեր են եղել։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 456)։ |