Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և մշակութային արժեք |
Երկիր | Իրան[1][2][3] |
Տեղագրություն | Շրջան 12[1][2] |
Հասցե | Nowbahar Alley?[2] և 30 Tir Street?[2] |
Պատվիրող | Ահմադ Քավամ[4] |
Մակերես | 1040 քառակուսի մետր, 7000 քառակուսի մետր |
Բյուրեղապակու և կերամիկայի թանգարան (պարս.՝ موزه آبگینه و سفالینه), նաև կոչվում է բյուրեղապակու և բրուտագործական աշխատանքների թանգարան։ Թեհրանի թանգարաններից մեկն է։ Այս հուշահամալիրը 2014[5] համարի ներքո 1998 թվականի ապրիլի 27-ին մտցվել է Իրանի ազգային ժառանգության կազմի մեջ։ Թանգարանում ներկայացված են ապակյա և բյուրեղապակյա ցուցադրանմուշներ, բրուտագործական աշխատանքներ և կերամիկա։
Թանգարանի շենքը, տեղակայված լինելով Սիթիր փողոցի վրա, վերագրվում է Ղաջարիների[6] ժամանակաշրջանին։
Այս համալիրը 1920 թվականից 1950 թվականը ներառյալ եղել է Ահմադ Քավամ աս-Սալթանեի տունը և աշխատավայրը։ 1976 թվականին Ֆարահ Փեհլևին հետ գնեց այդ շենքը՝ թանգարան բացելու նպատակով:Շենքը վերանորոգվեց ավստրիացի և իրանցի ինժեներների կողմից։
Այս թանգարանի նախագծումն իրականացվել է իրանցի ինժեներների կողմից, իսկ թանգարանի ապակենկարների (վիտրաժների) վերականգնմամբ և ներքին ճարտարապետությամբ զբաղվում էր հայտնի ավստրիացի ճարտարապետ և դիզայներ Հանս Հոլայնը։
Թանգարանի ապակիների վրա աշխատելիս Հանս Հոլայնը ոգեշնչվել է իրանական պատմության այնպիսի հուշարձաններով, ինչպիսիք են՝ Տաճարի դղյակը և Պերսեպոլիսի շարասյուները, Զրադաշտի խորանարդը և Սելջուկյան[7] դարաշրջանի կամարները։
Թանգարանի շենքն ութանկյան ձև ունի և տեղակայված է 7000 քառակուսի մետր մակերեսով այգում։ Լավ պահպանված նրբակերտ դռները հիշեցնում են Սելջուկյան դարաշրջանի ճարտարապետությունը։
Ընդհանուր առմամբ՝ այս շենքն իրենից ներկայացնում է իրանական և եվրոպական ճարտարապետությունների միավորում։
Ապակու թանգարանը կազմված է 2 հարկից ջ 5 սրահներից։
Առաջին հարկում տեղակայված է երկու հարկ՝ ապակիով և կերամիկայով, որոնք վերաբերում են Իրանի մինչիսլամական ժամանակաշրջանին և 2-րդ հարկի 3 սրահներում ներկայացված են իսլամական ժամանակաշրջանի[8] աշխատանքներ
Ամենահին ցուցադրանմուշները ապակյա խողովակներն են, որոնք նաև կոչվում են ապակյա գլաններ և գտնվել են Դուր-Ունթաշում (Չոգա-Զանբիլում) ու վերագրվում են մ.թ.ա. II հազարամյակին։
Առաջին հարկում նաև ներկայացված են ձեռքով պատրաստված կերամիկայի հնագույն առարկաներ, որոնք վերագրվում են Իրանի[9] պատմության Պարթևական ժամանակաշրջանին։ Թանգաչանի Ուլտրամանուշակագույն սրահում ներկայացված են կերամիկայից պատրաստված առարկաներ, որոնք վերագրվում են VIII-IX դարերին և գտնվել են Նիշապուրում։ Չորրորդ (Ոսկե) սրահում գտնվում է սպասք, գեղեցիիկ ձեռագրով մակագրված զարդեր, որոնց վրա պատկերված են մոնղոլների դեմքերը։ Հինգերորդ (Ծիրանեգույն) սրահում կարելի է գտնել Իլհանիդների ժամանակաշրջանի կերամիկա։ Սրահում է գտնվում վարդաջրի ցողամանը, սափոր, Ղաջարիների՝ ռուբին քարով սեղանը, որը զարդարավծ է «Շահնամե»[10] էպոսի հերոսների դեմքերով։
Այս թանգարանը Թեհրանի ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից է, և այցելուների մեծամասնությունն օտարերկրացի զբոսաշրջիկներ են։ Յուրաքանչյուր տարի այնտեղ է այցելում ավելի քան 2 միլիոն մարդ[8]։