![]() Bobby Jackson | ||
![]() Բոբի Ջեքսոնը 2015 թվականին | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Խաղարկող/Հարձակվող պաշտպան | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1973 (51 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,85 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | Սոլսբերի (Սոլսբերի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) | |
համալսարան | Արմ. Նեբրասկա (1993—1995) Մինեսոտա (1995—1997) | |
Դրաֆթի տարի | 1977 / ռաունդ` 1 / ընտր.` 23-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | |
Կարիերա սկիզբ | 1977 թվական | |
Կարիերա ավարտ | 2009 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Բոբի Ջեքսոն (անգլ.՝ Bobby Jackson, մարտի 13, 1973, Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 56-րդ համարի ներքո։
Բոբի Ջեքսոնը ծնվել է 1973 թվականի մարտի 13-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքում։ Սովորել է համանուն դպրոցում[2], որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Դպրոցն ավարտելուց հետո Ջեքսոնն ընդունվել է Արևմտյան Նեբրասկայի հասարակական քոլեջ, որտեղ երկու տարվա ընթացքում հանդես եկել տեղի ուսանողական բասկետբոլային ակումբի կազմում։ 1997 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանը, որտեղ երկու տարվա ընթացքում հանդես է եկել «Միեսոտա Գոլդեն Գոֆերս» ակումբի կազմում, որում անցկացրել է հաջող կարիերա՝ արդյունքում հավաքելով 866 միավոր, 332 անդրադարձ, 207 փոխանցում, 108 խլում և 15 բլոկշոտ[3]։ Այդ տարի «Գոլդեն Գոֆերս»-ը հաղթել է Big Ten կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը, ինչպես նաև դուրս է եկել ԱՄՆ ուսանողական առաջնության փլեյ օֆ[4][5]։
1996-97 թվականների մրցաշրջանը դարձել է «Գոլդեն Գոֆերս»-ի պատմության ամենահաջող մրցաշրջանը, որովհետև նրանք իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս են եկել NCAA առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է «Կենտուկի Ուայլդքեթս» ակումբին (69-78)[5], իսկ Բոբի Ջեքսոնը ըստ մրցաշրջանի արդյունքերի ճանաչվել է Big Ten կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։
Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 23-րդ համարի ներքո, սակայն նրա կազում ոչ մի խաղ չի անցկացրել, այլ միանգամից փոխարինվել է «Դենվեր Նագեթս»։ Հետագայում հանդես է եկել «Մինեսոտա Թիմբերվուլվզ», «Սակրամենտո Քինգս», «Մեմֆիս Գրիզլիս», «Նյու Օռլեանս / Օկլահոմա Սիթի Հորնեթս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ Ջեքսոնն ընդգրկվել է NBA սկսնակների երկրորդ հավաքականի կազմում (1998)։ 2003 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1997 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում[3]։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 755 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 7344 միավոր (9,7 մ/խ), կատարել 2347 անդրադարձ, 1945 փոխանցում, 704 խլում և 68 բլոկշոտ[6]։
Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1997-98 | Դենվեր | 68 | 53 | 30.0 | .392 | .259 | .814 | 4.4 | 4.7 | 1.5 | .2 | 11.6 |
1998-99 | Մինեսոտա | 50 | 12 | 18.8 | .405 | .370 | .772 | 2.7 | 3.3 | .8 | .1 | 7.1 |
1999-00 | Մինեսոտա | 73 | 10 | 14.2 | .405 | .283 | .776 | 2.1 | 2.4 | .7 | .1 | 5.1 |
2000-01 | Սակրամենտո | 79 | 7 | 20.9 | .439 | .375 | .739 | 3.1 | 2.0 | 1.1 | .1 | 7.2 |
2001-02 | Սակրամենտո | 81 | 3 | 21.6 | .443 | .361 | .810 | 3.1 | 2.0 | .9 | .1 | 11.1 |
2002-03 | Սակրամենտո | 59 | 26 | 28.4 | .464 | .379 | .846 | 3.7 | 3.1 | 1.2 | .1 | 15.2 |
2003-04 | Սակրամենտո | 50 | 0 | 23.7 | .444 | .370 | .752 | 3.5 | 2.1 | 1.0 | .2 | 13.8 |
2004-05 | Սակրամենտո | 25 | 0 | 21.4 | .427 | .344 | .862 | 3.4 | 2.4 | .6 | .1 | 12.0 |
2005-06 | Մեմֆիս | 71 | 15 | 25.0 | .382 | .389 | .733 | 3.1 | 2.7 | .9 | .0 | 11.4 |
2006-07 | Նյու Օռլեանս / Օկլահոմա Սիթի | 56 | 2 | 23.8 | .394 | .327 | .774 | 3.2 | 2.5 | .9 | .1 | 10.6 |
2007-08 | Նյու Օռլեանս | 46 | 0 | 19.4 | .392 | .368 | .816 | 2.4 | 1.7 | .7 | .1 | 7.1 |
2007-08 | Հյուստոն | 26 | 5 | 19.2 | .419 | .341 | .750 | 2.7 | 2.4 | .5 | .1 | 8.8 |
2008-09 | Սակրամենտո | 71 | 10 | 20.9 | .398 | .305 | .851 | 2.8 | 2.0 | .9 | .1 | 7.5 |
Կարիերա | 755 | 143 | 22.2 | .417 | .354 | .793 | 3.1 | 2.6 | .9 | .0 | 9.7 |
Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1999 | Մինեսոտա | 4 | 0 | 6.8 | .200 | .000 | .000 | 1.0 | .5 | .0 | .0 | 1.0 |
2000 | Մինեսոտա | 3 | 0 | 10.0 | .500 | .333 | 1.000 | 1.7 | 1.3 | .7 | .3 | 5.0 |
2001 | Սակրամենտո | 8 | 0 | 22.8 | .438 | .286 | .714 | 3.3 | 2.3 | 1.0 | .0 | 7.0 |
2002 | Սակրամենտո | 16 | 1 | 23.4 | .445 | .256 | .791 | 3.3 | 2.0 | .9 | .2 | 10.9 |
2003 | Սակրամենտո | 12 | 0 | 27.6 | .457 | .349 | .886 | 4.5 | 3.3 | 1.0 | .1 | 14.3 |
2005 | Սակրամենտո | 5 | 0 | 15.8 | .270 | .167 | 1.000 | 1.2 | 1.8 | .2 | .2 | 5.2 |
2006 | Մեմֆիս | 4 | 0 | 25.0 | .414 | .364 | .714 | 2.0 | 1.3 | .3 | .0 | 8.3 |
2008 | Հյուստոն | 6 | 2 | 23.0 | .286 | .208 | .636 | 1.7 | 1.5 | .8 | .0 | 8.7 |
Կարիերա | 58 | 3 | 21.7 | .405 | .270 | .807 | 2.8 | 2.1 | .7 | .1 | 9.2 |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբի Ջեքսոն (բասկետբոլիստ)» հոդվածին։ |
|