Բոբ Արում անգլ.՝ Robert Arum | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1931 (92 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան, boxing promoter, իրավաբան և ձեռնարկատեր |
Bob Arum Վիքիպահեստում |
Ռոբերտ «Բոբ» Արում (դեկտեմբերի 8, 1931, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի իրավաբան, բռնցքամարտի խթանող և գործարար։ Top Rank Promotions ընկերության հիմնադիրն է։ Եղել է Միջազգային և Համաշխարհային բռնցքամարտի դահլիճի անդամ։
Բոբ Արումը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 8-ին Բրուկլինում՝ հրեաների ընտանիքում[2]։ Սովորել է Էրազմա դպրոցում[3], այնուհետև Նյու Յորքի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Նյու Յորքի Արդարադատության նախարարությունում, որպես դատախազ[4]։
1962 թվականին առաջին անգամ մասնակցել է բռնցքամարտի (Ֆլոյդ Մատերսոն —Սոնի Լիսթոն I)[5]:
1973 թվականին հիմնադրել է Top Rank Promotions ընկերությունը, որը զբաղվում էր բռնցքամարտի կազմակերպությամբ։
Արումը իր կարիերայի ընթացքում կազմակերպել է ավելի քան 400 մենամարտեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Նա աշխատել է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Մուհամմեդ Ալին, Ջո Ֆրեյզերը, Ջորջ Ֆորմանը, Հագլեր Մարվին, Ռոբերտո Դուրան, Ալեքսիս Արգուելոն, Կարլոս Մոնսոնը, Թոմաս Հիրնսը, Հուլիո Սեսար Չավեսը, Շուգար Ռե Լեոնարդը և այլք[5].
Առաջին կնոջից ունեցել է երեք երեխա՝ Ջոն Արումը և Ռիչարդ Արումը, դուստրը՝ Էլիզաբեթ Արումը[6]։ Ջոնը մահացել է 2010 թվականին, 49 տարեկանում։ 1991 թվականին Բոբը ամուսնացել է Լովի Դյուբյոֆի հետ և ունեցել երկու երեխա՝ Թոդ և Դենա[7][8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Արում» հոդվածին։ |
|