Բոժիդար Անդրեև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | բուլղար․՝ Божидар Андреев |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Բուլղարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 17, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սլիվեն, Բուլղարիա |
Բոժիդար Անդրեև (բուլղար․՝ Божидар Андреев, հունվարի 17, 1997, Սլիվեն, Բուլղարիա), բուլղարացի մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն[1]։
Բոժիդար Անդրեևը ծնվել է 1997 թվականին։ 2014 թվականին նա Նանկին քաղաքում հաղթող է ճանաչվել ամառային պատանեկան խաղերում՝ մինչև 69 կգ քաշային կարգում՝ ցույց տալով ընդհանուր 300 կգ[2]։
2015 թվականին ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ ընդհանուր 317 կգ քաշով։
2016 թվականի Եվրոպայի առաջնությունում մինչև 77 կգ քաշային կարգում Բոժիդար Անդրեևը զբաղեցրել Է 4-րդ տեղը։
2018 թվականին բուլղարացի մարզիկը մասնակցել է Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Նա հանդես է եկել նոր՝ մինչև 73 կգ քաշային կարգում և արդյունքում զբաղեցրել 9-րդ հորիզոնականը՝ 335 կգ ընդհանուր քաշով[3][3]։
2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բուլղարացին նվաճել է ոսկե մեդալ՝ 345 կգ ընդհանուր քաշով։ Նա հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (192 կգ), իսկ պոկում վարժությունում՝ արծաթե մեդալ[4]։ Նույն թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում բուլղարացի ծանրորդը մինչև 73 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում նա նվաճել է արծաթե մեդալ (157 կգ), հրում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալ (189 կգ)։
2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բուլղարացի մարզիկը 343 կիլոգրամ արդյունքով երկու վարժությունների հանրագումարով նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում նա 338 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ երկու վարժությունների հանրագումարում։ Նա նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում[5]։
2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 332 կգ արդյունքով Բոժիդար Անդրեևը գրավել է չորրորդ տեղը։ Բուլղարացի ծանրորդը պոկում վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի։
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Հրում | Պոկում | Երկամարտ |
Ոսկի | մինչև 69 կգ | 2014 | Նանկին, Չինաստան | 133,0 | 167,0 | 300,0 |
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Հրում | Պոկում | Երկամարտ |
Ոսկի | մինչև 73 կգ | 2019 | Բաթում, Վրաստան | 153,0 | 192,0 | 345,0 |
Բրոնզ | մինչև 81 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 153,0 | 190,0 | 343,0 |
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Հրում | Պոկում | Երկամարտ |
Բրոնզ | մինչև 73 կգ | 2019 | Պատտայա, Թաիլանդ | 157,0 | 189,0 | 346,0 |
|