Բողոքի ակցիաներ Բրազիլիայում (2013)

Պաստառին գրված է՝ Եթե փոխադրավարձը չիջնի, Ռիոն կկանգնի։

Բողոքի ակցիաներ Բրազիլիայում, սկսվել են 2013 թվականի հունիսին։ Մոտ 200 հազար մարդ է մասնակցել ցույցերին։

Բողոքի անմիջական պատճառ հանդիսացավ բնակչության դժգոհությունը հասարակական տրանսպորտի գների բարձրացումից[1]։

Տոմսերի գնի ֆոնի վրա առաջ եկան բողոքներ պետական ծառայությունների ցածր մակարդակի, ոստիկանական բռնության և կոռումպացված կառավարության դեմ։ Դժգոհության առիթ էր նաև Բրազիլիայում անցկավող ֆուտբոլային կոնֆեդերացիայի Գավաթը։ Ժողովուրդը բողոքում էր, որ սպորտային միջոցառումների վրա ավելի շատ է ծախսվում, քան սոցիալական խնդիրների լուծման[2][3]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարգությունները սկսել են Բրազիլիայի և Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականների խաղի ժամանակ, երբ ոստիկանությունը փակել էր ճանապարհը։ Ցուցարարները փորձել են գրավել Բրազիլիայի, Ռիո դե Ժանեյրոյի և Սան-Պաուլոյի ադմինիստրատիվ շենքերը։ Անկարգությունները տարածվել են Բրազիլիայով մեկ։ Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Տուժել են տասնյակ մարդիկ։ Կառավարությունը փոխադրամիջոցների գների հարցում գնացել է զիջումների։

Բողոքի ակցիան մի քանի անվանում է ստացել։ Կոչել են «Քացախային հեղափոխություն», քանի որ ցուցարարները հետները քացախ էին բերում, որով հնարավոր է թուլացնել արցունքաբեր գազի ազդեցությունը։ Նաև կոչել են «20 տոկոսանոց հեղափոխություն», քանի որ փոխադրամիջոցների տոմսերը թանկացել էին 20 տոկոսով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Անկարգությունները Բրազիլիայում սկսել են փոխադրավճարի բարձրանալու պատճառով։». Российская газета. 08.06.2013. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին. (ռուս.)
  2. «Уксусная революция». Expert Online. 19.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին. (ռուս.)
  3. Բրազիլիան զանգվածային բողոքի ակցիա է անցկացնում աղքատության և ֆուտբոլի դեմ(չաշխատող հղում)
  4. Քացախի հեղափոխություն Արխիվացված 2013-06-23 Wayback Machine (ռուս.)