Բոննի Բասլեր | |
---|---|
Ծնվել է | 1962[1] Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս և կենսաքիմիկոս |
Գործակից | Alfred P. Sloan Foundation?[2] |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան, Howard Hughes Medical Institute?, Փրինսթոնի համալսարան[3], Փրինսթոնի համալսարան[4], Փրինսթոնի համալսարան[5], Փրինսթոնի համալսարան[6], Փրինսթոնի համալսարան[7] և Փրինսթոնի համալսարան[8] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, National Science Board?[10] և Լոնդոնի թագավորական ընկերություն[11] |
Ալմա մատեր | Ջոնս Հոփքինսի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Եղել է գիտական ղեկավար | Carey Nadell?[12] |
Պարգևներ | |
Կայք | scholar.princeton.edu/basslerlab |
Bonnie Bassler Վիքիպահեստում |
Բոննի Բասլեր (անգլ.՝ Bonnie Bassler, 1962[1], Չիկագո), ամերիկացի մոլեկուլային կենսաբան[22], Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր (1994)։ Մակ-Արթուր կրթաթոշակի դափնեկիր (2002)[23]:
Բոննի Բասլերը ծնվել է Չիկագոյում, մեծացել է Կալիֆոռնիայի Դանվիլ համայնքում[24]։ Կենսաքիմիական գիտությունների բակալավրի աստիճան ստացել է Կալիֆոռնիայի Դեյվիս համալսարանում, կենսաքիմիական գիտությունների դոկտորի աստիճան՝ Ջոն Հոպկինսի անվան համալսարանում[25]։ Մեխանիզմում ուսումնասիրել է բակտերիայի հիմնական շփման ներըմբռնումը[26]՝ այսպես կոչված քվորում զգացում՝ համակարգում որոշ բակտերիաների շփվելու ունակությունն՝ պայմանավորված մոլեկուլային ազդանշանների սեկրեցիայով։
2006 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[24], 2007 թվականին՝ Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ[22]։ 2008 թվականին հատուկ ճանաչում է ստացել Համաշխարհային մշակութային խորհրդի կողմից[27]։
Միկրոբիոլոգիայի ամերիկյան ընկերության կողմից Բասլերն առաջադրվել է որպես ԱՄՆ գիտության և ճարտարագիտության «նիֆթի ֆիֆթի» (50 սրամիտ դիտողություն) փառատոնի խոսնակ՝ 2010 թվականի հոկտեմբերին միջին և ավագ դպրոցի ուսանողների համար հանդես գալու իր աշխատանքի և կարիերայի մասին զեկույցով[28]։ «Նիֆթի ֆիֆթին» ԱՄՆ-ում ազդեցիկ գիտնականների և ճարտարագետների միավորում է, որոնց նպատակն է ոգևորել երիտասարդներին և նրաց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի գիտություն և ճարտարագիտություն[29]։
2012 թվականին Բասլերն արժանացել է Լ՛Օրեալ-ՅՈՒՆԵՍԿՕ «Կանայք գիտության մեջ» մրցանակին (L’Oréal-UNESCO Awards for Women in Science)[30]:
2015 թվականին Վաշինգտոնի համալսարանից Էվերետ Փիթեր Գրիբերգի հետ միասին արժանացել են Իֆու Շաուի բժշկագիտության բնագավառում մրցանակի «քվորում զգացման մոլեկուլային մեխանիզմը լուսաբանել մոլեկուլային մեխանիզմի համար, գործընթաց, որտեղ բակտերիաները շփվելով միմյանց հետ, ստեղծում են նոր ուղիներ միջամտելու բակտերիալ հարուցիչներին կամ առողջապահական կիրառումներում մոդուլացնելու միկրոբիոմը»[31]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննի Բասլեր» հոդվածին։ |
|