Գյուղ | |||
---|---|---|---|
Բորիթ | |||
վրաց.՝ ბორითი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Իմերեթի մարզ | ||
Շրջան | Խարագաուլի շրջան | ||
Համայնք | Խարագաուլի շրջան | ||
ԲԾՄ | 480 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 557[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | վրացիներ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բորիթ (վրաց.՝ ბორითი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 480 մետր բարձրության վրա՝ Ձիրուլա գետի աջ ափին։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 28 կմ։
Գյուղի անվանումը կապված է մի լեգենդի հետ։ Դրա համաձայն այս տարածքում եղել են բազմաթիվ անտառներ, որտեղ ապրել են անտառային արծվի նման թռչուններ՝ բորա։ Դրանք ժամանակի ընթացքում անհետացել են անտառների հատման պատճառով։
Գյուղում գտնվում է Սուրբ Գիորգի եկեղեցին, որը վերագրվում է զարգացած միջնադարին (9-10-րդ դարեր)։ Եկեղեցին ունի որմնանկարներ, զանգը կշռում էր 40 կգ, որի ձայնը լսելի էր հարևան գյուղերում։ 1940-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից կառույցը ենթարկվել է ավերածությունների, նրա մի մասում կառուցվել է հիվանդանոց։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 557 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ։
Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։
Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։