Բորիս Զախավա |
---|
Ի ծնե անուն՝ | Борис Захава |
---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 12 (24), 1896 |
---|
Ծննդավայր՝ | Պավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
---|
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 12, 1976(1976-11-12) (80 տարեկան) |
---|
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն
ԽՍՀՄ |
---|
Մասնագիտություն՝ | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր, ռեժիսոր, արվեստի տեսաբան և մանկավարժ |
---|
Պարգևներ՝ | |
---|
IMDb։ | ID 0952294 |
---|
Բորիս Եվգենևիչ Զախավա (ռուս.՝ Бори́с Евге́ньевич Заха́ва, մայիսի 12 (24), 1896, Պավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1976(1976-11-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), արվեստագիտության դոկտոր (1964)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
1913 թվականին ընդունվել է Ե․ Վախթանգովի Ուսանողական ստուդիան։ Խաղացել է Դոկտորի (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը»), Թեմուր խանի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»), Դուդուկինի (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ») դերերը։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923 թվականին։ Վախթանգովի հետևորդ Զախավայի բեմադրություններից են՝ Լեոնովի «Փորսուղներ» (1927), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932, 1951, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Պոգոդինի «Արիստոկրատներ»-ը (1935), Գոգոլի «Ռևիզոր»-ը (1939), «Երիտասարդ գվարդիա»-ն (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ»-ը (1958)։ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Գորկու «Եգոր Բուլըչովը ն ուրիշները» (1933, 1952) և Ալեքսանդր Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, բախտն ավելի լավ» (1972) պիեսները։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 651)։
|