Բորխա Գարսես իսպ.՝ Borja Garcés | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Մելիլյա, Իսպանիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բորխա Գարսես Մորենո (իսպ.՝ Borja Garcés Moreno, օգոստոսի 6, 1999[1], Մելիլյա, Իսպանիա), «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հարձակվող, որը վարձակալության իրավունքով խաղացել է «Լեգանես» ակումբում։
Բորխա Գարսեսը ծնվել է Մելիլյայում և «Ատլետիկո Մադրիդ>» պատանեկան ակումբին է միացել 2016 թվականին՝ «Ռուսադիր» ակումբից[2]։ 2018 թվականին մայիսի 22-ին նորամուտ է ունեցել առաջին ակումբի կազմում՝ խփելով հաղթական գնդակ Նիգերիայի դեմ ոչ պաշտոնական մրցախաղում[3]։
2018 թվականի հուլիսին երկարաձգել է «Ատլետիկո»-ի հետ պայմանագիրը մինչև 2021 թվական և հրավիրվել է «Ատլետիկո Մադրիդ B»[4]։ Միևնույն ժամանակ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն սկսել է ֆուտբոլիստին ներգրավել հիմնական թիմի մարզումներին։ Նաև ֆուտբոլիստը թիմի հետ նախամրցաշրջանային պատրաստություն է անցել։
2018 թվականի սեպտեմբերի 9-ին նորամուտը նշել է «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Ունիոնիստաս» ակումբի հետ խաղի 63-րդ րոպեին։
2018 թվականի սեպտեմբերի 14-ին Դիեգո Սիմեոնեն «Էյբար»-ի դեմ Իսպանիայի առաջնության տնային խաղի հայտացուցակում է ընդգրկել նրան՝ վնասվածք ստացած Նիկոլա Կալինիչի փոխարեն։ Այդ մրցախաղում Գարսեսը երկրորդ խաղակեսում խփել է գոլ՝ փրկելով թիմին պարտությունից։
2021 թվականի օգոստոսի 12-ին մեկ մրցաշրջանով վարձակալության է տրվել «Լեգանես» ակումբին[5]։ Հոկտեմբերին, երբ նա որոշել է ներկա գտնվել եղբոր հարսանիքին, չնայած այն հանգամանքին, որ ակումբից թույլտվություն չուներ, մենեջեր Ասեր Գարիտանոն ասել է, որ խաղացողը չի հայտնվի ոչ մի խաղում, քանի դեռ ինքն է ղեկավարում թիմը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորխա Գարսես» հոդվածին։ |
|