Բուրաք Դենիզ (թուրքերեն՝ Burak Deniz, փետրվարի 17, 1991(1991-02-17)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։
Ծնվել է 1991 թվականի փետրվարի 17-ին Ստամբուլում։ Ստացել է դերասանի մասնագիտական կրթություն[2]։ Նկարահանվել է այնպիսի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Սերը բառեր չի հասկանում», «Գիշերվա թագուհին», «Մակընթացություն» և «Փոքրիկ հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալներում։ Առավել հայտնի է դարձել Մուրատ Սարսըլմազի դերով, որը նա մարմնավորել է «Սերը բառեր չի հասկանում» հեռուստասերիալում։ Նրա խաղընկերն է եղել Հանդե Էրչելը։ Մարմնավորել է Թոփրաքի դերը «Փոքրիկ հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որը ամերիկյան «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի թուրքական ադապտացիան է[3]։
Ներկայումս նկարահանվում է «Մեր պատմությունը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հարուստ Բարըշի դերը։ Նրա խաղընկերն է թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան, ով մարմնավորում է Ֆիլիզի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվում է FOX հեռուստաընկերությամբ[4]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|