Բուֆֆալոյի պատմության թանգարան

Բուֆֆալոյի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԲուֆֆալո
Հիմնադրվել է1901
Կայքbuffalohistory.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բուֆֆալոյի պատմության թանգարան (անգլ.՝ Buffalo History Museum), թանգարան, որը գտնվում է ԱՄՆՆյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։

Հիմնադրվել է 1901 թվականին, Բուֆֆալոյի պատմական միավորման կողմից (ստեղծվել է 1862 թվականին), որը 1960 թվականից կոչվել է Բուֆֆալոյի և Էրի շրջանի պատմական միություն։ Եվ՛ թանգարանը, և՛ ընկերությունը 2012 թվականի հոկտեմբերի 25-ին կոչվել են Բուֆֆալոյի պատմության թանգարան[2]։ Բոլոր երեք հարկերում էլ կան ցուցանմուշներ, ունի գիտական գրադարան, որտեղ պահվում են ավելի քան 100.000 իրեր։

Շինությունը, որում գտնվում է թանգարանը, կառուցվել է 1901 թվականին, որպես Նյու Յորք նահանգի տաղավար (New York State Building) պանամերիկյան ցուցանմուշների համար և դարձել է ցուցահանդեսների միակ պահպանված կառույցը, իսկ մնացածը տեղափոխել են։ Ցուցահանդեսի վերջում այնտեղ է տեղափոխվել Բուֆֆալոյի պատմական միությունը։

Շինության նախագիծը նախագծել է ճարտարապետ Ջորջ Քերին, նրա հարավային սյունասրահը հիշեցնում է Աթենքի Պարթենոնը։ 1987 թվականին շինությունը դառնում է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան[3]։

Ֆասադի ճակտոնը նախագծել է քանդակագործ Էդմոնդ Ամաթեյսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Fetouh, Omar (2012 թ․ հոկտեմբերի 26). «Historical society renamed The Buffalo History Museum». wbfo. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Buffalo and Erie County Historical Society Building

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուֆֆալոյի պատմության թանգարան» հոդվածին։