Բրախիտրախելոպան (լատիներեն Brachytrachelopan, հունարենից - կարճավիզ Պան), դինոզավրերի ընտանիք, որը ապրել է մոտ 150-145 միլիոն տարի առաջ(վաղ յուրայի շրջանի տիտոնյան ժամանակաշրջանում) ներկայիս Արգենտինայի տարածքում։ Մարմնի չափերը՝ երկարությունը 10 մետր, բարձրությունը 3 մետր և 5-7 տոննա քաշ։ Առաջին անգամ նկարագրվել է Օլիվեր Ռաուխուտի, Ռեմեսի, Ֆեհների, Պուերտայի և Կլադերի կողմից 2005 թվականին։
Բրախիտրախելոպանի առանձնացնող հատկանիշ է համարվում համեմատաբար շատ կարճ վիզը, որը կազմված է ընդամենը 12 ողերից։ Այն ավելի շատ հիշեցնում է ստեգոզավրի քան դիպլոդոցիդի։ Բրախիտրախելոպանը ինչպես դինոզավրերի խմբի մյուս անդամները նույնպես ուներ բարձր փշեր, որոնք տեղավորված էին մեջքի և ազդրերի վրա (ենթադրվում է, որ դրանք կրել են առագաստի նմանվող գոյացություն)։ Առջևի մասի փշերը ծռվում են դեպի առաջ և հետևաբար այս կենդանին սնվել է գետնից (բուսական կերով)։ Միակ հայտնի կմախքից գանգը և պոչը բացակայում են։ B. mesai-ի մնացորդները հայտնաբերել է արգենտինացի հովիվ Դենիել Մեզան, որը փնտրում էր իր կորած ոչխարին։ Ցեղի անվանումը ընտրվել է հենց այս իրադարձության պատվին(Պան - հովիվների աստված), իսկ տեսակի անունը հովվի ազգանվամբ։
Ֆիլոգենետիկ անալիզի արդյունքում՝ հիմնվելով սինապոմորֆիայի վրա պաևզվեց, որ Brachytrachelopan-ը պատկանում է Dicraeosauridae ընտանիքի Diplodocoidea[1] ենթաընտանիքին։
↑Oliver W. M. Rauhut, Kristian Remes, Regina Fechner, Gerardo Cladera, Pablo Puerta. (2005) A remarkably short-necked sauropod dinosaur from the Late Jurassic of Patagonia. Nature.