Բրոդի Ջեններ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Crossroads School for Arts & Sciences? և Մալիբուի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, բարձրաշխարհիկ հեղինակություն, կինոդերասան և մոդել |
Ամուսին | Kaitlynn Carter? |
Ծնողներ | հայր՝ Քեյթլին Ջեններ, մայր՝ Linda Thompson? |
Կայք | brodyjenner.celebuzz.com |
Brody Jenner Վիքիպահեստում |
Սեմ Բրոդի Ջեններ (անգլ.՝ Sam Brody Jenner; օգոստոսի 21, 1983[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռեալիթի շոուի աստղ, բարձրաշխարհիկ դենդի և մոդել։ Ամերիկացի հեռուստաաստղ և նախկին աթլետ Քեյթլին Ջենների և դերասանուհի Լինդա Թոմփսոնի որդին։
Ջեններն ունի ավագ եղբայր՝ Բրենդոնը, ավագ խորթ եղբայր՝ Բարթոնը և քույրը՝ Քեյսին։ Հայրը նորից ամուսնացել է Քրիս Հութոնի հետ (Քարդաշյանի նախկին կինը)։ Հոր երկրորդ ամուսնությունից Ջեններն ունի երեք խորթ քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոյին, և խորթ եղբայր՝ Ռոբը։ Ունի նաև երկու կրտսեր խորթ քույրեր՝ Քենդալ Ջենները և Քայլի Ջենները։
2005 թվականին Ջեները եղբոր՝ Բրենդոնի հետ մասնակցել է «Մալիբուի արքայազները» ռեալիթի շոուին։ Հայտնի է դարձել MTV «Hollywood Hills» ռեալիթի շոուում։
2009 թվականին Ջենները բացել է սեփական ռեալիթի շոուն՝ «Bromance»-ը, որում տղաները մրցում էին՝ նրա շրջապատում հայտնվելու համար։
Որպես Քարդաշյանների խորթ եղբայր՝ Ջենները երբեմն հայտնվում է նրանց «Քարդաշյամմերի ընտանիքը» ռեալիթի շոուում։
Ջենները նկարահանվել է Guess-ի համար, ներքնազգեստ է գովազդել Agent Provocateur-ի[2], Ocean Pacific[3] բերնդների և Cosmogirl[4] ամսագրի համար։
2010 թվականի սկզբից նա սկսել է հանդիպել կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի հետ, սակայն հայտնի է դարձել, որ 2012 թվականի գարնանը նրանք բաժանվել են[5]։
2018 թվականի հունիսի 2-ին Բրոդին ամուսնացել է Քեյթլին Քարթերի հետ, ում հետ մինչև հարսանիք հանդիպել է 5 տարի[6][7][8]։